«Կորուսյալ դրախտ»-ի ռեժիսորը 65 տարեկան է02.01.2018
Այսօր Մոսկվայի վավերագրական կինոյի կենտրոնում կկայանա ռեժիսոր Դավիդ Սաֆարյանի ֆիլմերի հետհայաց ցուցադրություն և ստեղծագործական գործունեությանը նվիրված երեկո: Միջոցառումը նվիրված է կինոգործիչի ծննդյան 65 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական «Կուլտուրա» հեռուստատեսային ալիքին:
Հանդիսատեսին կներկայացվի տարբեր տարիների նկարահանված 3 ֆիլմ. «Կորուսյալ դրախտ», որը վերապրում է աշխարհի սովորական կերտվածքի ձևափոխումը, ռուսական համր կինոյի աստղ Ալեքսանդրա Խոխլովայի կյանքին անդրադարձած «Խոխլովայի մասին» կինոժապավենը և «Տաքության կարոտ» վավերագրական պատումը, որ ներկայացնում է, թե ինչպես է իր կտավները ստեղծում գեղանկարիչ Մարիամ Ասլամազյանը: