«Օսկարի» ճաշկերույթին չի մասնակցել, բայց ուղարկել է իր մարդահասակ լուսանկարները02.06.2018
Լոս-Անջելոսում 21-րդ «Օսկար» մրցանաբաշխությունից առաջ անվանակարգերում ընդգրկված կինոգործիչների համար ավանդաբար կազմակերպվող ճաշկերույթը, որը կայացել է նախորդ օրը՝ փետրվարի 5-ին, արձանգրային և պաշտոնական արարողությունից անսպասելի վերածվել է զվարճալի շոուի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dailymail.co.uk»-ին:
Այս դեպքի մեղավորը եղել է ֆրանսիացի ռեժիսոր 89-ամյա Ագնես Վարդան, որը ինչ-ինչ պատճառով չկարողանալով անձամբ ժամանել միջոցառմանը, որպես իր ներկայացուցիչ ուղարկել ստվարաթղթի վրա, մարդկային հասակով արված իր լուսանկարները:
Վարդան առաջադրված է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Նա փողոցային նկարիչ և լուսանկարիչ ՋիԱրի հետ իրականացրել է «Դեմքեր, գյուղեր» նախագիծը, որը մի յուրահատուկ ճանապարհորդություն է Ֆրանսիայի փոքրիկ քաղաքներով և որի ընթացքում ներկայացվում են պատահական մարդկանց կինոդիմանկարներ:
Ստվարաթղթե Ագնես Վարդային Լոս-Անջելոս է հասցրել լուսանկարիչ ՋիԱրը: Հենց նա էլ այնպես է արել, որ ռեժիսորի պատկերները հաղորդակցվեն գործընկերների հետ, որոնք շատ տարբեր են եղել: Օրինակ Վարդան նկարվել է իր կատվի հետ կամ այնպիսի դիրքով է ներկայացել, որ հարմար լինի խմբով նկարվելու համար և այլն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի