Բացվել է ցուցահանդես՝ «Ինչ է ձեզ համար ջինսը» վերնագրով 02.09.2018
Սանկտ-Պետերբուրգում ցուցանմուշներ են դարձել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու, դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայայի և մի շարք այլ հայտնի մարդկանց ջինսե տաբաթները: «Ջինսը որպես պաշտամունք» վերնագրված ցուցահանդեսը, որը նախօրեին, փետրվարի 8-ին, բացվել է սոցիալիստական կենցաղի թանգարանում դիտարկվում է ոչ թե պարզապես, որպես հանդրձանք, այլ նաև որպես մշակութային ֆենոմեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «calendar.fontanka.ru»-ին:
Այս հավաքածոն կազմելիս թանգարանի աշխատակիցները տաբաթների տերերին ուղղել են միևնույն հարցը. «Ինչ է ձեզ համար ջինսը»: Եթե մարդը այդ հարցի համար ունեցել է իր պատասխանը, նրան խնդրել են իր այդ «հարստությունը» տրամադրել թանգարանային ցուցանմուշ դարձնելու համար:
Ցուցանմուշների մեջ այցելուները ամենահետաքրքիրը համարում են Իոսիֆ Բրոդսկու բաճկոնը: Նոբելյան մրցանակակրի այդ հագուստը իր տանը պահել է նրա ընկեր Յուրի Կուբլանովսկին, որը հետո հայտնվել է գրող Եվգենի Պոպովի մոտ: Հենց վերջինս էլ հանճարեղ բանաստեղծի բաճկոնը ներկայացրել է այս ցուցադրանքում:
Իսկ Ռուսաստանի մշակույթի նախարարի ջինսը թանգարանը կարողացել է տիրոջից վերցնել այստեղ 2017թ.-ի աշնանը կայացած հայտնի մշակութային ֆորումի ժամանակ: Նախարարը իր ջինսե տաբաթը ուղարկել էր մի երկտողի հետ, որտեղ գրել էր. «70-ականներին ծնվածից»:
Թանգարանը հույս ունի, որ շուտով իրենց նոր հավաքածոն կհամալրվի այլ հայտնիների ջինսերով: Օրինակ, նրանք այս պահին սպասում են Ժերայր Դեպարդյեի և Պյեռ Կարդենի տաբաթներին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի