Բեռլինալեն բացվեց 12-ամյա Աթարիի շան մասին պատմող ֆիլմով02.16.2018
Նախօրեին՝ փետրվարի 15-ին, Գերմանիայում մեկնարկեց Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնը (Բեռլինալեն): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս տարի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված է 20 կինոնկար:
Բեռլինալեի պատմության մեջ առաջին անգամ փառատոնը բացվեց ոչ թե գեղարվեստական, այլ անիմացիոն կինոնկարով: Ցուցադրվեց ամերիկացի կինոռեժիսոր Ուես Անդերսոնի «Շների կղզին» ֆիլմը, որը պատմում է 12-ամյա Աթարի Քաբայաշիի մասին, որը պահակ է աշխատում ծախու և կատուներին պաշտող քաղաքապետի մոտ: Վերջինս որոշում է իր քաղաքից դուրս անել և աղբանոց նետել բոլոր շներին: Աթարին սկսում է փնտրել իր բարեկամ շանը՝ Սփոթսին: Այդ գործում նրան օգնում են վտարված բոլոր շները...
Բեռլինի միջազգային կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 1951թ.-ի հունիսի 6-ին: Հիմնադիրներն են Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակից երեք երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Այն եվրոպայում անցկացվող Կաննի և Վենետիկի միջազգային փառատոների հետ միասին համարվում է համաշխարհային կինոյի կարևոր իրադարձություններից մեկը:
68-րդ Բեռլինաեն կեզրափակվի փետրվարի 25-ին: