Մ. ՄքԴոնաղ.«Օգնում է մարդկանց ձեռք բերել հույս, բայց այն նաև շատ բարկացած է»02.19.2018
Լոնդոնում կայացել է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակաբաշխության արարողությունը: Այս ֆորումում իր հպարտ և մրցակիցներից առաջ անցնողի հաղթական միայնության մեջ լավագույնը ճանաչվեց բրիտանացի ռեժիսոր Մարթին ՄքԴոնաղի «Երեք Բիլլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը:
«Մեր ֆիլմը շատ առումներով օգնում է մարդկանց ձեռք բերել հույս, բայց այն նաև շատ բարկացած է: Հաճախ բարկությունը միակ եղանակն է դառնում ստիպելու մարդկանց լսելու և փոխվելու համար: Այդ իսկ պատճառով մենք շատ ուրախ ենք, որ BAFTA-ն նշանավորեց մեր աշխատանքը»,- ասել է ֆիլմի ռեժիսորը:
Ընդհանուր առմամբ այս կինոնկարը ներկայացվել է պատվավոր մրցանակի 10 անվանակարգերում, սակայն բաղձալի մրցանակին արժանացավ դրանցից 4-ում՝ Լավագույն կնոջ դերակտարում (դերասանուհի Ֆրենսիս ՄքԴորմանդ), Լավագույն տղամարդու երկրորդ պլանի դերակատարում (Սեմ Ռութուել) և, վերջապես, հաղթող ֆիլմիի հեղինակներին բաժին հասավ նաև լավագույն սցենարի համար նախատեսված մրցանակը:
Ավելացնենք, որ այս անգամ BAFTA մրցանակաբաշխության արարողության կարմիր գորգի վրա շատ աստղեր հայտնվում էին սևազգեստ՝ ի նշան կինոարդյունաբերության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասարության: Ճիշտ է, լավագույն կնոջ դերակատարի մրցանակ ստացած Ֆրենսիս ՄքԴորմանդ ֆորում էր ժամանել վառվռուն գույներ ոնեցող շրջազգեստով, սական նա էլ իր համերաշխությունը արտահայտեց կինոոլորտի իրենց իրավունքները պաշտպանող գործընկերուհիներին: