Ըստ Կ. Իշխանովի, նկարը հնարավորություն կտա «խորասուզվել ժամանակաշրջանի մեջ»03.01.2018
2018թ.-ին Եվրոպայի մշակութային մայրաքաղաք է հռչակվել Մալթայի մայրաքաղաք Վալեթթան: Նախատեսված հարյուրավոր միջոցառումների թվում սպասվող առավել վառ իրադարձություններից մեկը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնն է, որը պետք է մեկնարկի եկող ամիս՝ ապրիլի 15-ին:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այս միջոցառման գլխավոր զարգացումներից մեկը համարվում է Մալթայի դաշնամուրային մրցույթը, որի փուլերը ընթանում են աշխարհի տարբեր բեմահարթակներում: Հատկանշական է, որ թե մրցույթի և թե փառատոնային համերգների ժամանակ կհնչի մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց թվում կներկայացվի նաև Ալեքսեյ Շորի սիմֆոնիկ շարքը՝ նվիրված Մալթայի 1565թ.-ի պաշարմանը, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր զավթել կղզին:
«Կլինի շատ հետաքրքիր պրեմիերա Մեծ պաշարման մասին: Սա թեմա է, որ շատ մասսայական է Եվրոպայում, քանի որ այն մեծ ազդեցություն է թողել Եվրոպա մայրցամաքի հետագա զարգացման վրա»,- ասել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչ Կոնստանտին Իշխանովը:
Նա նաև նշել է, որ միջոցառումը հետաքրքիր է թե երաժշտական և թե պատմական առումով, ահա թե ինչու փառատոնի ժամանակ կցուցադրվի նաև այդ մեծ ճակատամարտը պատկերող նկար, որը հնարավորություն կտա «խորասուզվել ժամանակաշրջանի մեջ»:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի