Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար-2018»-ը հռչակեց կինոոլորտի անցած մեկ տարավա լավագույնների անունները

03.05.2018

Երևանում, երբ դեռ գիշեր էր,մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՄՆ-ի Լոս-Անջելոս քաղաքի «Դոլբի» կինոթատոնում կայացավ այդ երկրի կինոակադեմիայի հանրահայտ « Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը ուղիղ հեռարձակվում էր ABC. Հեռուստաալիքով: Հայաստանում այդ թողարկումը ցուցադրվեց Հ1 հանրային հեռուստատեսությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Երկրորդ տարին անընդմեջ «Օսկարի» հանդիսավոր արարողությունը վարում էր կատակերգու Ջիմմի Քիմմելը:

Պարգևներ հանձնվեցին 24 ավանդական անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրի համար առաջադրվում են 5-ական թեկնածու: Այս հարցում բացառություն է արվում միայն «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, որում հաղթողի թեկնածուների թիվը լինում է 9-ը: Այս տարի այդ պատվին էին արժանացել ՝ «Ինձ կանչիր քո անվամբ», «Խավար ժամանակներ», «Դյունքերք», «Հեռու», «Տիկին Բերդ», «Թափանցիկ թել», «Գաղտնի գործ», «Ջրի ձևը», «Երեք վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարները:

Գլխավոր «Օսկարի» 9-ը հավակնորդներից հաղթող ճանաչվեց Մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Թորոյի «Ջրի ձևը» ֆիլմը: Այդ մասին հայտարարեցին 1961թ.-ին նկարահանված լեգենդար «Բոնին և Քլայդը» ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներ Դանաուեյ Ֆեյը և Ուորեն Բիթթին, որոնք անցած «Օսկար-2017»-ի ժամանակ սխալմամբ այլ ծրար էին բացել և հաղթող անվանել «Լա-լա լենդ» ֆիլմը, երբ իրականում կինոակադեմիկոսներն իրենց գերակշիռ ձայները տվել էին «Լուսնի լույսը» ֆիլմին: Անշուշտ, այդ թյուրիմացությունը հարթվեց, սակայն միջադեպը մնաց «Օսկարի» պատմության մեջ:

Այս կինոնկարը հաշմանդամ կնոջ և ամերիկյան գաղտնի լաբորատորիայում ստեղծված երկկենցաղ հրեշի սիրո պատմությունն է: Այն ներկայացվել էր ամենաշատ թվով՝ 13 անվանակարգերում: Ասենք, որ «Ջրի ձևը» ֆիլմը հաղթանակ բերեց նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Լավագույն դերասան հռչակվեց Հարի Օլդմանը՝ «Խավար ժամանակներ» ֆիլմում մարմնավորած Ուինսթոն Չերչիլի կերպարի համար: «Օսկար – 2018»-ի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ֆրենսիս Մքդորմենդը՝ «Երեք վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար:

Մրցութային ֆիլմերի համար ստեղծված երաժշտություններից լավագույնը հռչակվեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեփլայի ստեղծագործությունը՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում հաղթեց Սեմ Ռոքուելը, «Երեք վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարից, իսկ նույն անվանակարգում դերասանուհիներից լավագույնը Էլլիսոն Ջենինն էր՝ «Թոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմից:

«Ինքնատիպ սցենար» անվանակարգում հաղթեց «Հեռու» ֆիլմի տեքստի հեղինակ Ջորդան Փիլը:

Օպերատորներից լավագույնը «Սայրի վրայով վազողը 2049» ֆիլմը նկարահանած Ռոջեր Դիքընսն էր

Անիմացիայի ժանրում առաջնությունը տրվեց «Թանկարժեք բասքեթբոլ» կարճամետրաժ ֆիլմին, իսկ լիամետրաժներից լավագույնը «Քոքոյի գաղտնիքը» կինոնկարն էր:

Լավագույն վավերագրական կինոնկար անվանակարգում հաղթեց ամերիկյան «Իկարը» ֆիլմը, որը անդրադառնում է ռուսական սպորտում դոպինգի հիմնախնդրի թեմային:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1780 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ