Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ինձ դու վեր բարձրացրու»


Թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի հիշարժան ասույթները մշակույթի, քաղաքականության և տաղանդի մասին:

1. «Շնորհակալություն» ասելու ունակությունը կարևոր սովորույթներից է:

2. Յուրաքանչյուր արհեստ ունի իր գաղտնիքները և պահանջում է տաղանդ:

3. Որքան շուտ է մարդը դադարում կեղծ բարեպաշտ ձևանալ և ներկայացնել ցանկալին իրականության տեղ, այդքան լավ իր համար:

4. Դերասանները բաժանվում են կատարողների և և այնպիսիների, որոնք կարող են ինչ-որ բան երկնել: Վերջիններս, ընդամենը, միշտ, 10 տոկոսն են:

5. Բոլոր այդ խոսակցությունները, որ կինոն սպանել է թատրոնին, զառանցանքներ են: Թատրոնի անհավանական արտոնությունը. գալիս է կենդանի մարդը՝ նրան առաջարկում են գործողություն, որը բացազատվում է միայն մեկ անգամ, իր աչքի առջև: 50 տարի առաջ Միխայիլ Ռոմը կանխատեսում էր թատրոնի մահը կինեմատոգրաֆիայի ձեռամբ: Անցավ 50 տարի: Ոչ մի հաղորդակցվող զարկերակ թատրոնից և կինոյից դուրս չի մնացել: Դեռ ընդհակառակը, կինոն նախկինի պես որպես մակաբույծ օգտագործում է թատրոնի դերասաններին:

6. Պետք չէ վախենալ հիմար, ծիծաղելի, անճար լինելուց: Մարդը այնպես է կառուցված, որ նրա մեջի հետաքրքրի զանգվածն առավել հաճախ մնում է մեր ուշադրության շրջանակից դուրս: Մենք ընթանում ենք առաջին շերտի վրայով:

7. Ընդհանրապես ես բուլդոզեր եմ: Կան «Ֆերրարի», «Լեքսիուս», «Շեվրոլե» մեքենաներ, բայց ես բուլդոզեր եմ: Այնպես որ երբեք չեմ թռել վրայով, չեմ ծլկել և չեմ շրջվել ուրիշների վրա:

8. Արական սեռին պատկանող էակը պետք է ապահովի իր կնոջ, երեխաների և իր պատասխանատվության տակ գտնվող մարդկանց ապրելու համար նվազագույնը: Համենայնդեպս, այդպես էին մտածում Սարատով քաղաքում ապրող իմ ընտանիքում: Ահա և ամենը: 90-ականները... Այն ժամանակ սարսափելի ոչինչ տեղի չէր ունեցել: Ես աշխատում էի, բեմադրություններ էի պատրաստում, փողն աշխատում էի արտասահմանում: Չէի մտատանջվում, այլ անում էի իմ գործը: Դրամատիկ ոչ մի բան: Դեռ հակառակը: 95թ.-ին ես որդի ունեցա:

9. Հիմա ո՞վ ունի քաղաքացիական կեցվածք: Իմ քաղաքացիական կեցվածքն այն է, որ իմ թատրոնի դերասանները սոցիալապես շատ ավելի պաշտպանված լինեն քան ուրիշները: Եվ նոր տաղանդների բացահայտումը:

10. Իմ հերոսները իրական են, ոչ կինոնկարային: Նրանք, պարզապես, ռուս մտավորականներ են՝ Լիխաչյովը, Սոլժենիցինը:

11. Շատ անհամություններ են տեղի ունենում դուր գալու մարդկանց ցանկության պատճառով: Խլեստակովի համախտանիշն է: Ցանկանու՞մ եք ինձ տեսնել այդպիսին: Խնդրեմ: Ուրախ կլինեմ ծառայել:

12. Իմ դեմքը փոխվում է ցանկացած թերակշռումից: Ես կարող էի լինել և ծաղրածու, որովհետև ես ունակ եմ ծիծաղեցնել մարդկանց:

13. Թատրոնը սոցիալական ռիսկի վայր է: Եթե դերասանը չգիտի այդ մասին, իրեն հաշիվ չի տալիս, որ դա այդպես է, ուրեմն նա պետք է հեռանա թատրոնից: Հավանաբար, դերասանական բուհերի ինչ-որ շրջանավարտների համար դժվար է աշխատանք գտնելը, բայց դա լուրջ ազդանշան է մեր մանկավարժական գործունեության ճգնաժամի մասին:

14. Ժամանակը, երբ ինչ-որ մեկը պետք է մեր մասին հոգ տանի, հեռացել է անվերադարձ: Ցանկանու՞մ ես ապրել, սովորիր վաստակել: Ոչ մի սոցիալական ապահովության վռիկ, ոչ մի ծերության սոցիալիստական ապահովագրության երաշխիք չեմ փոխարինի այն ազատության հետ, որը ստացել եմ:

15. Որդիս փոքր էր: Տուն եմ գալիս ուշ: Նա սպասում էր ինձ և ասաց. «Ինձ դու վեր բարձրացրու»: Դադար է տալիս, ապա ավելացնում. «Անսպասելի»:


    Դիտվել է 1079 անգամ
    1234567891011>>հաջորդ