Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոք-աստղը իր կարծիքն է արտահայտել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին

04.24.2018

Ամերիկյան «System of a Down» ռոք համույթի ղեկավար Սերժ Թանկյանը, որը իր համակրանքն էր արտահայտել Երևանում ապրիլի 13-ից սկիզբ առած քաղաքացիական անհնազանդության շարժմանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կարծում է, որ պետք է շարունակել ճնշումներ գործադրել իշխանության վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «currenttime.tv»-ին:

«Ես պարզապես հրճվում էի: Ես զգացի այնպիսի թեթևացում, որ այլևս չկան ձերբակալություններ և արյունահեղություն և, որ ամեն ինչ անցել է խաղաղ: Մարդիկ պետք է շարունակեն, պետք է լինեն բարեփոխումներ»,- նշել է ամերիկահայ երաժիշտը և ընդգծել, որ բարեփոխումների փաթեթը, որը պետք է ներկայացվի գործող վարչապետին, անհրաժեշտ է գործարկել անմիջապես:

Սերժ Թանկյանը նաև նշել է, որ պետք է անմիջապես ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածներին և քաղաքական բանտարկյալներին: «Արժե մտածել նոր խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասել է Թանկյանը և հիշեցրել, որ նախորդ ընտրությունները մինչև վերջ թափանցիկ չեն եղել:

Ըստ նրա, դա երկար գործընթաց է և «պետք է ճնշումները շարունակել, քանի դեռ մարդիկ վստահ չեն, որ իրենց բոլոր պահանջները կատարվել են»:

Ավելի վաղ, ապրիլի 21-ին, Թանկյանը տեսագրված ելույթով իր օժանդակությունն էր հայտնել Հայաստանում բողոքի և քաղաքացիակիան անհնազանդության ցույցեր անող քաղաքացիներին: Նա ասել էր, որ շատ է ցանկանում միանալ Երևանի ցուցարարներին, սակայն ներողություն էր խնդրել, որ չի կարող այդ պահին դա անել, սակայն խոստացել է գալ «մոտ ժամանակներս»: Բացի այդ նա գործողությունների մի քանի խորհուրդներ էր տվել բողոքի ցույցերի մասնակիցներին:

Ապրիլի 23-ին, , Սերժ Սարգսյանը, որը 6 օր առաջ՝ ապրիլի 17-ին, նշանակվել էր ՀՀ վարչապետ, հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, որը նախորդ 10 տարիների ընթացքում զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը ։
    Դիտվել է 772 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ