Մամուլի ազատության վարկանիշով Հայաստանը 80-րդն է 04.25.2018
«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը տարածել է մամուլի ազատության ամենամյա վարկանիշային աղյուսակը՝ համաձայն 2017թ.- ին 180 երկրներում անցկացված ուսումնասիրության արդյունքների:
Հայաստանը այդ ցուցակում զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը: Հարավային Կովկասի երկրների մեջ ազատ գործունեության հնարավորություններով առավել բարենպաստ վիճակում անցած տարի իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել են վրացի լրագրողները: Նրանց ազատ գործելու վարկանիշը 61-րդն է, Ադրբեջանինը՝ 163-րդը:
Ասենք որ անմխիթար տողում իր կայուն տեղն է պահպանում Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների ազատության վարկանիշը: Այդ երկրի մեդիան ազատությամբ, 180 երկրների մեջ, ցուցակում նախորդ տարվա պես զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը:
Իակ առաջին լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Շվեյցարիան: ԱՄՆ-ն 45-րդն է: Ետնապահներն են Թուրքմենստանը, Էրիթերիան և Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը: