Ա. Էգոյան. «Ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ»05.02.2018
Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին համաժողովրդական շարժման, մինչ այսօր իրականացրած քայլերի կապակցությամբ: Այդ մասին «noranor.ca»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ուղերձում մասնավորապես ասվում է. « Իմ քույրեր և եղբայրներ: Անկախ այսօրվա արդյունքներից, ես լի եմ ձեր ունեցած ձեռքբերումների համար հպարտությամբ: Դուք պատմություն եք կերտել, և աշխարհի հայացքը ձեզ է ուղղված»:
Էգոյանը նշում է, որ առջևում սպասվող ճանապարհը խոչընդոտներով լի է, բայց ինքն էլ բոլոր սփյուռքահայերի պես պատրաստ է սատարել հնարավոր բոլոր ձևերով:
«Հպարտացեք ձեր ձեռքբերումներով` ձեր իսկ խելամտության, ձեր սեփական ոգու նկատմամբ և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկության հավատով և վստահությամբ: Դուք ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ: Մենք այստեղ ենք` պատրաստ այս ուղին ձեզ հետ անցնելու«,- ասել է Ատոմ Էգոյանը։
Նա նշել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում և ողջ երկրում ուղիղ հեռարձակմամբ խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին:
«Ձեր միասնական ոգին այսօր արտահայտվեց և լսելի եղավ պետական մակարդակով: Դա արդեն մեծ առաջընթաց է»,- ընդգծել է կանադահայ ռեժիսորը և հիշեցրել Խալիլ Ջիբրաննի հետևյալ խոսքերը. «Վախը բնակվում է ձեր սրտերում և ոչ վախեցողների ձեռքում»։
«Նախորդ շաբաթներին ես տեսա այս վախի հաղթահարումը և մեր միասնական ոգու դրսևորման հսկայական առաջընթացը»,- վերջում ասել է Ատոմ Էգոյանը: