Թատերական ռեժիսորը զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով05.07.2018
Գերմանիայում, դժբախտ պատահարի հետևանքով, կյանքի 62-րդ տարում զոհվել է թատրոնի ռուսաստանցի ռեժիսոր և դերասան Յուրի Տոմոշևսկին: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:
Տոմոշևսկին հայտնի է իր հիմնած «Պրիյուտ Կոմեդիանտա» («Կատակերգուի ապաստան») թատրոնով, եղել է Սանկտ-Պետերբուրգի երեխաների և պատանիների պետական ֆիլարմոնիայի գեղարվեստական ղեկավարը, ղեկավարել է նաև իր իսկ հիմնադրած Ռոմանտիկական թատրոնը, նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում:
Արվեստագետի մերձավոր շրջապատից տեղեկացրել են, որ Գերմանիայում Տոմոշևսկու մարմինը կդիակիզեն և, ամենայն հավանականությամբ, մոխիրը մայիսի 16-ին կտեղափոխեն Ռուսաստան: