Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինքնարտահայտման ազատությունը գլխավորն է...

05.22.2018

Մոսկվայում այսօր, արդեն, երկրորդ և եզրափակիչ օրն է, որ ընթանում է ժամանակակից արվեստին և արթ-շուկային նվիրված առաջին ֆորումը: Կենտրոնական Մանեժում կայացած միջոցառման ընթացքում տարբեր երկրներից ժամանած փորձագետները ներկայացնում են, թե ինչպես պետք է բացահայտել սեփական ստեղծագործական ներուժը, գտնել համախոհներ և այնպես անել, որ արվեստը պարգևի ոչ միայն հաճույք, այլև եկամուտ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Օրինակ, Մարոկկոյից ժամանած դիզայներ Ամին Բենդրիուշը, որը «Synergy Art Forum»-ի խոսնակներից է, պատմել է գեղարվեստական պրակտիկայի (փորձառության) վրա մշակույթի ազդեցության մասին: Մոսկվայի հետ նրա ծանոթությունը սկսվել է չվառվող հայտնի ձեռագրի «Վարպետն ու Մարգարիտան» վեպով: Նա վստահ է, որ չնայած ժամանակակից միտումների մեծ ազդեցությանը, այնուամենայնիվ, գլխավորը սեփական մշակույթը չմոռանալն է:

«Ես կարծում եմ կա գերազանց զուգահեռ տեղի, որտեղից ես եմ (դա Մարոկկոն է) և ձեր երկրի միջև: Երկու երկրներն էլ ինչ-որ ժամանակ եղել են փակ ամբողջ աշխարհի համար, իսկ հետո դռները լայն բացվել են: Հայտնվել է համացանցը, կարելի դիտել աշխարհի բոլոր հեռուստաալիքները: Դու կարող ես վերցնել այն, ինչն առաջ անհնար էր: Դա իհարկե, գերազանց է: Սակայն պետք չէ մոռանալ, թե որտեղից ես դու: Դա շատ կարևոր է»,- ասել է Բենդրիուշը:

Նա նաև կարևորել է ստեղծագործելու ազատությունը: Ահա թե ինչու նրա ձևավորումները ցուցադրող մոդելները իրենց դրսևորում են, այնպես, ինչպես ինքն է ասում, կարծես սովորական անցորդներ:

Ինքնարտահայտման ազատությունը գլխավորն է նաև «Burning Man» («Հրդեհվող մարդ») փառատոնի համար, որը 8 օրվա ընթացքում անցկացվում է ԱՄՆ-ի Բլեք Ռոք անապատում: Այնտեղ ցուցադրում են ժամանակակից արվեստի ստեղծագործություններ, որոնք երբեմն ունենում են ֆանտաստիկ ձևեր: Այդ գործերի մի մասը, դեռ փառատոնը չավարտված, այրում են հենց իրենք՝ հեղինակները: Այս երևույթի մասին էլ ֆորումում պատմել է «Burning Man» նախագծի համահիմնադիր Քրիմսոն Ռոուզը:

«Մենք պետք է սովորենք աճեցնել, բացահայտել արվեստի մեր ոգին և այն ազատության մեջ բաց թողնել: Եվ կարևոր չէ, թե ինչպիսի ձևի մեջ այն կամբողջանա: Մեր փառատոնը սկսվեց որպես ինքնաարտահայտման ստեղծագործական ակտ, որի ընթացքում անապատում ստեղծվում էին օբյեկտներ և հետո հրդեհվում: Այդ շարժումը սկսեց զարգանալ: Դա բացարձակ ստեղծագործական ազատություն է, սեփական ներուժը ուսումնասիրելու հնարավորություն»,- ասել է Քրիմսոն Ռոուզը:

«Synergy Art Forum»-ը մարդկանց հնարավորություն է տալիս իմանալ ավելին ժամանակակից արվեստի մասին, զգալ, որ արարել կարող է յուրաքանչյուրը՝ կարծում են մասնակիցները: Իսկ կազմակերպիչները համոզված են, որ այն կօգնի լուծել նաև արթ-համայնքի հանապազօրյա հիմնախնդիրներ:

«Այսօր մեծ հիմնախնդիր է արվեստի և բիզնեսի փոխըմռնումը: Դա մի լեզվից մյուսին փոխադրելու հիմնախնդիր է: Դա ընդհանուր լեզվով երկխոսելու հիմնախնդիր է: Այդ առումով ֆորումը միմյանց է մոտեցնում արվեստի և բիզնեսի մարդկանց:»,- ասել է ֆորումի համակարգող, Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի ժամանակակից արվեստի բաժնի վարիչ Դմիտրի Օզերկովը:

Ֆորումի մասնակիցներն այն համոզմանն են, որ ժամանակակից արվեստը պետք է մասսայականացնել, ներդնել կյանքի ամենատարբեր մակարդակներում: Այն պետք է լինի շրջապատի բաղադրիչ, դրանից մարդիկ ավելի լավը կդառնան: Դա նաև կարող է դառնալ բիզնեսի հետ ընդհանուր լեզու գտնելու ճանապարհ և կթեթևացնի նաև արվեստագետների կյանքը:

Ավելացնենք, որ արվեստին և արթ-շուկային նվիրված մոսկովյան առաջին ֆորումը ունեցավ 3500 մասնակից, որոնց թվում են նաև ոլորտային շուկայի 15 առաջատարներ:
    Դիտվել է 790 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ