Գնացքը բախվել է երաժշտական համույթ տեղափոխող ավտոբուսին 06.10.2018
Այսօր, հունիսի 10-ին,առավոտյան, Ռուսաստանի Օռլովի մարզում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ (մեկ երեխա և 3 չափահաս) և 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:
Ռուսական երկաթուղիների տվյալներով «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը որոշել է երկաթգիծը հատել անցնող գնացքից ավելի արագ՝ հակառակ ճանապարհը փակ լինելու նշանացույցերի ազդանշանին:
Մեքենավարը հնչեցրել է ձայնային ազդանշաններ, արտակարգ արգելակում է կիրառել, սակայն գնացքը չի հասցրել մինչև վերջ կասեցնել ընթացքը:
Ավտոբուսի մեջ գտնվելիս են եղել տեղի երաժշտական համույթի արտիստները, որոնք գնում էին շրջկենտրոն՝ իրենց վարչական տարածքի կազմավորման 90-ամյակին նվիրված համերգին մասնակցելու:
Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ողնաշարի կոտրվածք: