Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեզուների մասին հնացած ճանաչված օրենքը հուզումներ է առաջացրել

07.17.2018

Մոլդովայում վերջերս ստեղծված , բայց տակավին դեռ չգրանցված, ռուսերեն լեզվի պաշտպանությամբ հանդես եկող «Զարյա» հասարակական կազմակերպության նախագահ Միխայիլ Ախրեմցևը հայտարարել է, որ այդ «երկրում չեղյալ է ճանաչվել լեզուների գործունեությունը կարգավորող փաստաթուղթը, որով պետք է հաղորդակցվեն Մոլդովայի տարբեր ազգությունների քաղաքացիները»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «aif.ru»֊ին։

Նա նշել է, որ իրենց զգուշացնում են, որ, իբր, ոչինչ սարսափելի տեղի չի ունեցել, սակայն արդեն իրավասու պետական կառույցներից հնչել են առաջարկություններ ընտրական բյուլետենները միայն մեկ լեզվով տպագրելու առաջարկությամբ։

«Նրանք թաղել են մեր պետական մոլդովերեն լեզուն»,֊ հայտարարել են սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները՝ դրան ավելացնելով, որ մոլդովերենի հետ միասին թաղել են նաև ազգամիջյան շփումների միջոց հանդիսացող ռուսերենը, ինչպես նաև ուկրաիներենը, գագաուզյերեն, բուլղարերեն, իդիշ, ռոմերի և էլի մի շարք լեզուներ;

Նկատի ունենալով երկրում լեզվական քաղաքականությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Մոլդովիայի Սահմանադրական դատարանի կողմից ժամանակը լրացած ճանաչելու որոշումը, բողոքող կողմը հայտարարում է, որ սահմանադրական նորմերը պաշտպանելու կոչված այդ մարմնում գործում են ոչ թե որպես իրավաբաններ, այլ մեկ այլ երկրի քաղաքացիներ։

Մոլդովայի Սահմանադրական դատարանը լեզուների գործունեության մասին օրենքը հնացած է համարել հունիսի 4֊ին։ Դա դժգոհություն է առաջացրել երկրում; Քաղաքացիներից շատերը պահանջում են թույլ չտալ, որ ռուսերենը կորցնի ազգամիջյան հաղորդակցության լեզվի իր կարգավիճակը։ Իշխանությունները հաճախակի հիշեցնում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի անդրադառնում լեզուների գործունեության իրականում առկա վիճակի վրա, քանի որ ռուսերենի կարգավիճակը, որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, ամրագրված է ազգային քաղաքականության հայեցակարգում և երկրի բազմաթիվ այլ օրենքներում, որոնցով նախատեսվում է բոլոր պաշտոնական փաստաթղթերի թարգմանություն ռուսերեն լեզվով և այդ լեզվով պետական ատյաններին դիմումներ ներկայացնելու իրավունք;

Ավելացնենք, որ բողոքողները այս ամենի մեջ առաջին հերթին մեղադրում են Մոլդովայի Սահմանադրական դատարանի ռումինական քաղաքացիություն ունեցող 4 անդամների և Ռումինիայի քաղաքացիություն ունեցող Մոլդովայի Լեյբորիստական կուսակցության ևս 6 անդամների։
    Դիտվել է 683 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ