Հյուրախաղերով ԱՄՆ մեկնելու պատրաստված երգչուհուն մուտքի վիզա չեն տվել 11.14.2013
Հայկական մամուլը կուլիսներից անդին- Վերջերս Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարը հյուրախաղերով մեկնել էր ԱՄՆ: Սակայն ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնի այլ երգիչ-երգչուհիների հետ, նույն միջոցառման շրջանակներում, չէր թույլատրել այդ երկիր մուտք գործել երգչուհի Սոնա Շահգելդյանին:
«Ես այդպես էլ չհասկացա, թե սա ինչ խաղ էր,- ասել է երգչուհին «Իրավունք» պարբերականի հետ զրույցում և ավելացրել,- Մեկ ամիս առաջ գովազդվել է այնտեղ, որ ես էլ եմ մեկնելու, ու շատերը սպասել են ինձ, նույնիսկ ասացին, որ` Սոնա, շատ տոմսեր քեզ համար են վաճառվել, ինչպե՞ս թե` դու չես գալիս»:
Վիրավորված երգչուհին նաև նշել է, որ ինքը երբևիցե ԱՄՆ չի մեկնել և, բնականաբար, նախկինում մերժում ստանալ չէր կարող: «Ասացին, որ իմ փաստաթղթերում ամեն ինչ կարգին էր, չգիտենք, թե ով է խառնել, չեմ վախենում այդ արտահայտությունն անել, որովհետև ինքներդ գիտեք, թե շոու-բիզնեսում ինչեր են կատարվում»,-ընդգծել է Սոնա Շահգելդյանը: