Հուշարձանի նախագիծը տեսել և դրական է գնահատել ինքը՝ երգիչը09.05.2018
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ղեկավար Զուրաբ Ծերեթելին հայտարարել է, որ կերտելու է օրերս կյանքին հրաժեշտ տված երգիչ Իոսիֆ Կոբզոնի բրոնզաձույլ արձանը: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Քանդակագործի ասելով հուշարձանի գիպսե նախագիծը տեսել և դրական է գնահատել ինքը՝ երգիչը:
«Հուշարձանը կպատկերի մեծ արտիստին կոստյումով, ձեռքին՝ միկրոֆոն»,- ասել է Ծերեթելին:
Հուշարձանը կունենա մոտ 2,4 մետր բարձրություն: Թե Ռուսաստանի մայրաքաղաքի որ հատվածում այն կտեղադրվի, դեռ հայտնի չէ: Սակայն Զուրաբ Ծերեթելին հույս է հայտնել, որ արտիստի բրոնզաձույլ արձանը վերջնականապես պատրաստ կլինի մինչև տարեվերջ, իսկ մինչև դրա վերջնական տեղադրման վայրի որոշումն այն կցուցադրվի Պրեչիստենկեում գտնվող արվեստների սրահում: