Վավերականությանը առավել մոտ կանգնելու համար09.17.2018
Նախօրեին՝ սեպտեմբերի 16-ին, ավարտվել է Ղրիմյան ռազմա-պատմական հերթական փառատոնը: Այն թվով 6-րդն էր և տեղի էր ունենում Սևաստոպոլ քաղաքի մերձակայքում: Այս միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել 7 պատմական ժամանակաշրջանների՝ անտիկ դարաշրջանից մինչև 20-րդ դար՝ մինչև Հայրենական Մեծ նաև Աֆղանական պատերազմները: Այդ Մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Անցած ժամանակների ռազմական անցքերի վերականգնման և վավերայկանությանը առավել մոտ կանգնելու համար փառատոնի նախապատրաստությանը մասնակցել է մոտ 600 վերականգնող-մասնագետներ:
Ղրիմյան ռազմա-պատմական փառատոնը չի սահմանափակվում միայն ռուսական թեմաներով: Այս տարի նույնիսկ անդրադարձ է եղել 19-րդ դարի 80-ական թվականների Ամերիկյան քաղաքացիական պատերազմի դեպքերին:
Այն կազմակերպում և անցկացնում է պատմական թեմաներով բեմադրական նախագծեր իրականացնող «Ռատոբորցի« գործակալությունը:
Նրանց տվյալներով, 4 օր ընթացող փառատոնի կենտրոնական թեման այս անգամ եղել է 1853-56թթ տեղ գտած Ղրիմի պատերազմը: Իսկ ամենածավալուն վերականգնված իրադարձությունը վերաբերել է 1944թ.-ի ապրիլին Սևաստոպոլի վրա ֆաշիստական զորքերի գրոհին:
Ասենք, որ ռազմա - պատմական իրադարձությունների վերականգնման աշխատանքներին մասնակցել են նաև մասնագետներ Լատվիայից, Բուլղարիայից, Բելոռուսից և Ուկրաինայից:
Փառատոնում գործել են պատմական իրադարձությունները վերականգնող 60 ակումբ, անցկացվել են վարպետությւան դասեր, ցուցադրական ելույթներ և ճակատամարտեր և այլն