Մշակույթի նախարարությունը դուրս է եկել մրցանակաբաշխության կազմկոմիտեից10.09.2018
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել դուրս գալ ազգային ամենահեղինակավոր թատերական մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակի» կազմկոմիտեից՝ մնալով որպես նրա գործընկերը: Այդ մասին ««РИА новости»-ի» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Գերատեսչության մամլո ծառայությունը այդ որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ կառավարության ստորաբաժանումը մրցանակաբաշխության գործունեության և նրա որոշումների վրա չի ազդում:
Բայց այս ամենով հանդերձ, նշենք, որ նախարարությունը կշարունակի «Ոսկե դիմակի» ֆինանսավորումը: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն Մարիա Ռևյակինան:
«Ոսկե դիմակը» հիմնադրվել է Ռուսաստանի թատերական գործիչների միությունը՝ 1993թ.-ին: Այն դիտարկվել է որպես մասնագիտական մրցանակաբաշխություն և շնորհվել է թատերական արվեստի բոլոր ոլորտներում (դրամա, օպերա, բալետ, ժամանակակից պար, օպերետա/մյուզիքլ, տիկնիկային թատրոն) թատերաշրջանի ընթացքում լավագույնը ճանաչված գործերին:
Դափնեկիրները որոշվում են ամենամյա փառատոնի ընթացքում, որին մասնակցում են հաղթողի թեկնածու ներկայացումները:
Նախարարությունում նշել են, որ 2017թ.-ին վերցվել է մրցանակաբաշխության օբյեկտիվությունը բարձրացնելու կուրս, որը ողջունվել է այս գերատեսչության կողմից: