Կողմնորոշվում է Ռուսաստանի թատերական գործիչների միության որոշումներով10.10.2018
Ռուսաստանում պետք է լինի պետական թատերական մրցանակ, որովհետև «Ոսկե դիմակը» հաճախ ունենում է միակողմանի բնույթ: Այդ մասին հայտարարել է թատրոնի և կինոյի հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին: Այդ մասին «/iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ըստ Կոնչալովսկու «Ռուսաստանում թատրոնը ամենակենդանին է ողջ Եվրոպայում» և, որ «ռուսաստանցի հանդիսատեսը վաստակել է իրավունք, որպեսզի թատերական արվեստը ստանա օժանդակություն»:
Ռեժիսորը նաև ասել է, որ այսօր ազգային թատերական մրցանակ համարվող «Ոսկե դիմակը» հաճախ միակողմանի բնույթ է ստանում, որը խրախուսում է «կասկածելի գեղագիտություն»: Բացի այդ, ըստ նրա, այդ մրցանակաբաշխությունը արժանի ուշադրություն չի հատկացնում Ռուսաստանի տարածքում ռուսական թատրոնին և ընդգծում է, որ տարածաշրջաններում թատրոնը շատ ավելի կարևոր է հանդիսատեսների համար, քան մայրաքաղաքում:
Նշենք, որ օրերս Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է «Ոսկե դիմակ» մրցանաբաշխության կազմկոմիտեից իր դուրս գալու մասին: Մասնագետներից ոմանց կարծիքով այդ մրցանակաբաշխությունը հիմնականում կողմնորոշվում է Ռուսաստանի թատերական գործիչների միության որոշումներով և այն պետք է լինի այդ միության մրցանակը:
Ռուսական ամենամյա ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակը հիմնադրվել է 1993թ.-ին և տրվում մրցութային շրջանում բեմադրված թատերական արվեստի բոլոր ոլորտների առավել հաջողված գործերին:
Ասենք, որ Ռուսաստանի թատերական գործիչների միությունում Անդրեյ Կոնչալովսկու առաջարկությունը միանշանակ չի ընդունվել: Օրինակ, այդ հասարակական կազմակերպության նախագահ, հայտնի դերասան Ալեքսանդր Կալյագինը այդ մասին տարածել է իրենց միության հայտարարությունը, որտեղ մասնավորապես դիմելով թատերական գործիչներին ասել է. «Թատրոնի սիրելի գործիչներ, պետք չէ թատրոնի տարին (2019թ.-ն Ռուսաստանում հայտարարված է «թատրոնի տարի») սկսել այսպիսի անառողջ բորբոքումով, հիմա մենք պետք է միավորվենք, , ձգտենք գործելու ստեղծագործաբար , հեղափոխությունները միայն ավերմունք են բերում»:
Այս թեմայով այլ հղումներ-1