Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հավը եփող չկա, որովհետև տնային խոհարարին տարել են...

10.16.2018

Ռուսաստանում, ըստ ամենայնի, կրկին հասունանում է հասարակական աղմուկի ալիք նոր նկարահանված և ընդունված հանրային կարծրատիպերի մեջ չտեղավորվող հերթական գեղարվեստական կինոնկարի նկատմամբ: Այս անգամ խոսքը վերաբերում է ռեժիսոր Ալեքսեյ Կրասովսկու «Տոն» վերնագրով ֆիլմին, որը վարձույթի շուկա պիտի դուրս բերվի 2019թ.-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս ֆիլմի շուրջ հյուսվող «Գործին» արդեն միացել է Ռուսաստանի պետական դուման, որտեղ այն կնքել են «սրբապիղծ» մակդիրով, իսկ Մշակույթի նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում, որոնց հեղինակները պահանջում են կինոնկարին չհատկացնել վարձույթի վկայական:

Պետերբուրգցի հայտնի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի շուրջ ամիսներ առաջ բարձրացված աղմուկի փորձից ելնելով շատ մշակութային գործիչներ արդեն ձևավորվող դժգոհության ալիքի նկատմամբ արտահայտում են իրենց մոտեցումները հարցի վերաբերյալ:

Օրինակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին, որը ոչ ֆիլմն է տեսել, ոչ էլ ծանոթ է սցենարին և, բնականաբար, չկարողանալով այն գնահատել, այնուամենայնիվ, նկատել է 2-րդ համաշխարհային տարիներին շրջափակված Լենինգրադ քաղաքին անդրադարձած ֆիլմի բնութագրի մեջ տարօրինակ համադրություն: Բանն այն է, որ կինոնկարը նկարահանված է «սև» կատակերգության ոգով և, ըստ արտիստի, «շրջափակում» և «կատակերգություն» բառերի համադրության մեջ կա ինչ-որ «ավելորդություն»: Սակայն նա սկզբունքորեն դեմ չէ, «Եթե խոսքը լուրջ բաների մասին է» և դա ներկայացվում է այնպես «ինչպես արել է Չարլի Չափլինը» (Հավանաբար Բասիլաշվիլին նկատի է ունեցել մեծ կատակերգուի «Բռնակալը» ֆիլմը-խմբ.)

«Եթե այդ սև կատակերգությունը պետք է վիրավորի հանդիսատեսների զգացմունքները և բարոյական չափանիշները, ապա նրանցից յուրաքանչյուրը Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը վիրավորելու համար կարող է դատի տալ: Սահմանադրության մեջ գրված է, որ արվեստագետը ինքնարտահայտման ազատության իրավունք ունի: Ինչ-որ պատիժներով կարող է զբաղվել դատարանը՝ քննելով այս ամբողջ պատմությունը»,- նշել է Բասիլաշվիլին:

Նա անիմաստ է համարել բողոքի «կույր ալիք» բարձրացնելու այս գործընթացը, ինչը եղավ նաև «Մաթիլդա» կինոնկարի դեպքում: «Մենք փորձում ենք մեր ուշադրությունը շեղել իրականում առավել կարևոր հասարակական հիմնախնդիրներից, որոնք մեծ քանակությամբ գոյություն ունեն մեր երկրում»,- ընդգծել է Օլեգ Բասիլաշվիլին:

Ավելացնենք, որ «Տոն» ֆիլմը Ալեքսեյ Կրասովսկին նկարահանել է համացանցային դրամահավաքով՝ «Քրաուդֆանդինգով», կուտակած ֆինանսական միջոցներով:

Ֆիլմի նկարագրության մեջ ներկայացվում է, որ շրջափակված Լենինգրադում դեկտեմբերի 31-ին, հատուկ կարգավիճակով ապրող Վոսկրեսենսկիների տանը հավաքվում են «վեց մարդի և մեկ հավ, որին եփող չունի», քանի որ տնային խոհարարին այդ տնից տարել են «դժվար ժամանակների պատճառով»:

Ասենք, որ ինքը՝ ռեժիսորը, այս նախագիծը գնահատել է հետևյալ խոսքերով. «Որոշ տեղերում սև, բայց հաճախ լուսավոր և ամանորյա կատակերգություն»:
    Դիտվել է 705 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ