Շնորհվել է Բուքերյան հերթական մրցանակը 10.17.2018
Բրիտանացի գրող Աննա Բերնսը դարձել է հեղինակավոր Բուքերյան մրցանակի դափնեկիր: Այդ մասին նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին հայտարարել է մրցութային կազմկոմիտեն հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որն այդ առթիվ կազմակերպվում է Լոնդոնի Սիթի Գոլդհիլ աշտարակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Բերնսը այդ մրցանակին արժանացել է «Milkman» վեպի համար, որը շարադրված է 18-ամյա աղջկա անունից: Գործողությունները կատարվում են Հյուսիսային Իռլանդիայում 1970-ական թվականների հանրային հուզումների ժամանակ:
Մրցութային հանձնաժողովը նշել է ստեղծագործության «անսովոր ինքնատիպությունը» և «հստակ և հետևողականորեն պահպանվող ծիծաղելի, անզիջում, շրջահայաց, ուղղահոգի գործողությունների մասնակից-հերոսուհու ձայնը»:
Բերնսը Հյուսիսային Իռլանդացի առաջին գրողն է, որ արժանանում է Բուքերի: Նա ծնվել է 1962 թ.-ին: «Milkman» -ը նրա հեղինակած 4-րդ վեպն է:
Բերնսի հետ Բուքերյան մրցույթի եզրափակիչ հատվածում մրցում էին նրա հայրենակիցներ Դեյզի Ջոնսոնը («Everything Under») և Ռոբին Ռոբերտսոնը(«The Long Take»), ամերիկացիներ Ռեյչել Քուշները («The Mars Room») և Ռիչարդ Փաուերսը («The Overstory»), ինչպես նաև կանադան ներկայացնող Էսի Էդուգյանը («(Washington Black»):
Բուքերյան մրցանակը ի հայտ է եկել 1968թ.-ին, իսկ շնորվում է 1969թ.-ից: Մինչև 2014թ.-ն այս մրցանակի դափնեկիր կարող էին դառնալ միայն Մեծ Բրիտանիայի, Բրիտանական համագործակցության և Իռլանդիայի քաղաքացիները: 2014թ.-ից կանոնները փոխվեցին: Այժմ այս մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվում ցանկացած անձնագիր ունեցող քաղաքացու: Մրցանակաբաշխությանը մասնակցելու գլխավոր նախապայմաններն են ՝ վեպը պետք է գրված լինի անգլերեն և հրատարակված լինի Բրիտանական հրատարակչությունում մրցույթն անցկացնելու տարում:
Այս թեմայով այլ հղումներ-1