Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր պարային թատրոնի շենքի շինարարության արժեքը չի գերազանցի 160 մլն դոլարը

11.16.2013


Լոնդոնում կկառուցվի ժամանակակից, 500 հանդիասատեսի համար նախատեսված նոր թատրոնի շենք: Այդ մասին հայտարարվել է քաղաքի հայտնի պարային «Sadlers Wells» ակումբում: Ըստ հայտարարության, մտահղացումը այն բանի արդյունք է, որ վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է արձանագրվում պարի նկատմամբ և ակումբը ցանկանում է ավելի մեծ թվով մասնակիցների հյուրընկալելու հնարավորություններ ունենալ, հաղորդում է «Reuters» գործակալությունը:

Ակումբի աշխատակիցները միաժամանակ նշել են, որ 2014թ.-ին շատ աշխույժ պարային շրջան է սպասվում: Նրանք ասել են, օրինակ, որ փետրվար ամսին իրենք կհյուրընկալեն գերմանայի Վուպերտալ Փին Բախի և Թայվանի «Երկնային դարպասներ» պարային թատրոններին և այլն:

«Պարը հիանալի հնարավորություն է այս գլոբալացվող աշխարհում ապրելու համար»,- մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է «Sadlers Wells»-ի գեղարվեստական ղեկավար և գործադիր տնօրեն Ալիսթեր Սփալդինգը:

Նա նշել է, որ իրենք կարող են իրենց «արտադրանքը» ազատ տանել աշխարհի ցանկացած վայր և մարդկանց կանգնեցնել ճիշտ ճանապարհի վրա կամ էլ «արտադրությունը» կազմակերպել հենց տեղում:Նա նաև ասել է, որ «Sadlers Wells» ակումբի երեք թատրոնները բավարար չեն և դրա հետևանքով իրենք կորցնում են հաճախորդների 88 տոկոսին:

Պարային ակումբի գործադիր տնօրենը և գեղարվեստական ղեկավարը նաև նշել է, որ անցած 9 տարվա ընթացքում «Sadlers Wells»-ը բացառապես բեմադրել է պարային ներկայացումներ և նույնիսկ բեմականացրել է սեփական ներկայացումներ այնպիսի հանրահայտ պարողների հետ, ինչպիսիք են Աքրամ Խանը և Սիլվի Գուիլեմը:

Իսկ ակումբի պարուսույց Մեթյու Բորնան լրագրողներին տեղեկացրել է, որ 2012թ.-ն հաճախելիությունների թվով ամենալավագույներց մեկն է եղել իրենց համար: Նրա ասելով միայն Ծննդյան տոներին աակումբի բեմադրած «Քնած գեղեցկուհին» ներկայացումը դիտելու են եկել 96 հազար հանդիսատես:

Նոր թատրոնի շենքի շինարարության արժեքի մասին Սփալդինգը կտրուկ հրաժարվել է տեղեկատվություն հրապարակել, բայց լրագրողներից մեկի հարցին ի պատասխան նշել է, որ այն չի գերազանցում 100 մլն ֆունտը (160 մլն դոլարը): Սփալդինգը ընդգծել է, որ նոր կառույցը շատ շքեղ չի լին, սակայն կունենա ընդարձակ մակերես, որտեղ երիտասարդության համար կձևավորվի անկաշկանդ և ազատ միջավայր:

Նոր թատրոնի շենքի շինարարությունը կավարտվի 2018 կամ 2019թթ.-երին:
    Դիտվել է 859 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ