Առաջին օբյեկտը դարձել են սեփական մարզակոշիկները12.04.2018
Բրիտանական Քենթի հարավային կոմսությունում հայտնի և յուրօրինակ արվեստագետ Նիք Վիզին բացել է ցուցատաղավար, որտեղ ներկայացրել է իր հեղինակած գեղարվեստական ռենտգենյան լուսանկարները: Իր աշխատանքներում որպես բնորդ նկարիչն ընտրել է ոչ միայն մարդկանց ու կենդանիների, այլև ամենատարբեր առարկաններ ու բույսեր... Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:
Վիզին ասել է, որ այս ռենտգենյան լուսանկարներում արված պատկերներում կարելի է հայտնաբերել ամենաանսպասելի մանրուքներ, դիտել օբյեկտների բարդ կառուցվածքը և գնահատել դրանց գեղեցկությունը:
«Ըստ էության իմ լուսանկարները մակերեսային դատողությունների հակադրություններ են: Դրանք ցուցադրում են, թե ինչից է կազմված այս կամ այն օբյեկտը»,- ասել է արվեստագետը և նշել, որ ինքը ֆոտոշոփ կամ ռետուշ չի անում: Ամեն ինչ հավաստի է, ինչպես դատափորձաքնության ժամանակ:
Նիք Վիզին այս ուղղությամբ ստեղծագործական փորձեր է կատարել հետաքրքրասիրությունից ելնելով: Իսկ նրա համար առաջին օբյեկտ դարձել են սեփական մարզակոշիկները:
Այսօր, արդեն, նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում, այդ թվում նաև Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com