Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն արվեստի փիլիսոփայական տեսակը

12.10.2018

2018թ-ին հիմնադրման 140-ամյակը նշած Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտը բացեց տիկնիկային թատրոնի ռեժիսորների և նկարիչների կուրս, որը կղեկավարեն ոլորտում համաշխարհային համբավ վայելող մասնագետներ, Մոսկվայի Օբրազցովի անվան պետական տիկնիկային թատրոնի ռեժիսոր Բորիս Կոնստանտինովը և բեմադրող-նկարիչ, սցենոգրաֆ Վիկտոր Անտոնովը:
Նրանք ներկայացրել են տիկնիկային թատրոնի մասնագետների պատրաստման և թատերական այդ ժանրի աշխատանքային կարողությունների ուսուցման մի շարք առանցքային խնդիրներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:



1. Հակառակ մասսայականություն ստացած կարծիքի, տիկնիկային թատրոնը մանկական ներկայացում չէ, այլ հնագույն արվեստի փիլիսոփայական տեսակ: Ուղղությունը (ժանրը) ծնվել է Հին Չինաստանում և Հին Հնդկաստանում, որից հետո, շնորհիվ թափառական արտիստների, հայտնվել է Եվրոպայում:

2. Գոյություն ունի տիկնիկային թատրոնների երեք տեսակ. ա. Վերևի տիկնիկների թատրոն, բ. Ներքևի տիկնիկների թատրոն, գ. Միջնամասի տիկնիկների թատրոն:

3. Վերևի տիկնիկների թատրոնում մեկ կամ մի քանի դերասան-տիկնիկախաղացները գտնվում են միջնորմային վարագույրի ետևում (ասես նվագախմբի փոսում)

4. Ներքևի տիկնիկների թատրոնում (մարիոնետների թատրոն) թելերի օգնությամբ վերևից տիկնիկներին կառավարող դերասան-տիկնիկախաղացները հանդիսատեսի տեսադաշտից թաքնվում են կախված վարագույրով կամ վերնադեկորով:

5. Միջնամասի տիկնիկների թատրոնում տիկնիկնեը և դերասանները գտնվում են միևնույն հարթության վրա: Կերպարները ղեկավարվում են կամ կողքից կամ, բավականին մեծ չափերի պարագայում` ներսից:

6. Տիկնիկախաղաց ուսանողը, ընդհանուր դասաժամերից բացի, անցնում է թատրոնի կոմպոզիցիա, բոլոր հիմնական տեսակների թատերական տիկնիկներ պատրաստելու տեխնոլոգիա, տիկնիկային թատրոնի դրամատուրգիա, տիկնիկախաղացություն:

7. Տիկնիկային թատրոնում ռեժիսորը կարևոր, թատերական գործողության և դերասան-տիկնիկախաղացի միջև կապակցող օղակի դերակատարություն ունի՝ քանի որ դերասանները չեն տեսնում բեմում կատարվող իրադարձությունները և ռեժիսորը նրանց համար դառնում է գործողությունները արտացոլող «հայելու»:

8. Նկարիչ-տիկնիկախաղացը դերասան-տիկնիկների «հայրն» է: Նկարիչները զբաղվում են բեմական խոսքով և բիոմեխանիկայով, որպեսզի կարողանան ճիշտ մատուցել և բացատրել իրենց գաղափարները:

9. Տիկնիկային թատրոնում շատ կարևոր են մարդկային փոխհարաբերությունները և կոորդինացիան, քանի որ որոշ տիկնիկներ կառավարվում են երկու, երբեմն, նույնիսլ, երեք դերասանների կողմից:

10. «Ես թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանողին ասում եմ. «Տես, թե ինչպիսի պատասխանատվություն է դրված քո վրա: Միայն դու ինքդ ես որոշում կայացնում այն մասին, թե արդյո՞ք դերասանը ճիշտ է շնչում կամ քայլ կատարում բեմի վրա» »,- նշում է ապագա ռեժիսորների աշխատանքի նկատմամբ առանցքային նշանակության իր պահանջը Բորիս Կոնստանտինովը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 905 անգամ
    12345678910