Դեպի ապագա տանող բանալին12.16.2018
Ռուսաստանի տարածաշրջաններում արվեստը և մշակույթը զարգացման մակարդակով և ընթացքով կենտրոններին առավել մոտեցնելու նպատակով որոշել են ստեղծել խոշոր մշակութային կլաստերներ: Որպես կողմնորոշման օրինակ, դրա համար առաջարկվում է վերցնել տեղական և արտասահմանյան լավագույն օրինակները: Այդ մասին վերջերս Ռուսաստանի նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Պետք է այդ կարևոր նախագծերի գործարկումը չձգձգել»,- հանձնարարել է Վլադիմիր Պուտինը:
Հատկանշականն այն է, որ այս նախագծի գործարկումով չի դադարեցվելու տարածաշրջաններում գործող դաշնային թանգարանների, թատրոնների, և համապատասխան բուհերի պետական աջակցությունը:
Ստեղծվելիք խոշոր մշակութային կլաստերները մեկ հարթակում կհավաքեն երկրի առաջատար ստեղծագործական կազմակերպությունների մասնաճյուղերը և կնպաստեն առավել ամբողջական եղանակով ընդգրկելու տարածաշրջանների բնակչությանը երկրի մշակութային կյանքին: Մշակութային կյանքի կազմակերպման այս ձևաչափը, ըստ Ռուսաստանի նախագահի զգալի նպաստ կունենա նաև զբոսաշրջային ոլորտի զարգացման մեջ:
Պուտինը կոչ է արել այդպիսի կլաստերների ստեղծման պարագայում հաշվի առնել, օրինակ, Պետերբուրգի Էրմիտաժի կուտակած փորձը, որն, արդեն, «երկար տարիներ իրականացնում է իր ներկայության ծրագիրը տարածաշրջաններում»; Անշուշտ, այս աշխատանքներում կարևոր դերակատարություն է նախատեսվում նաև տեղական իշխանության մարմինների համար:
Ըստ Ռուսաստանի նախագահի, մշակույթը հանրային կյանքի և նույնականության հիմքն է: Նա նշել է, որ «Յուրաքանչյուր մարդու ինքնաիրացման, սեփական ներուժի բացահայտման համար գլոբալ մրցակցությունն այսօր աճում է»: Նրա կարծիքով աշխարհի առաջատար երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը դրանում են տեսնում դեպի ապագա տանող բանալին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com