Անտիկ դարաշրջանի մարմարակերտ քանդակները եղել են գունավոր12.30.2018
Տակավին վերջերս գիտնականները եկել են վերջնական այն համոզման, որ անտիկ դարաշրջանի քանդակագործական աշխատանքները եղել են գունավոր: Ընդ որում գունապնակի հարստությամբ և գուներանգով դրանք ոչնչով չեն զիջել ասիացի. մերձավոր արևելքցի և աֆրիկացի վարպետների նույն ժանրի գործերին: Իսկ մարմարակերտ այդ աշխատանքների անթերի սպիտակը ստացվել է դարեր շարունակ դրանց վրայից ներկերի շերտը քերած քամիների ու ավազի աշխատանքի արդյունքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «veryimportantlot.com»-ին:
18-րդ դարի վերջերին հնագույն հուշարձանները գունազարդած ներկերը հայտնաբերողը համարվում է ֆրանսիացի Քաթրմեր դ՝Քենսին:
Գիտնականներն ու շարքային արվեստասերները երկար ժամանակ չէին կարողանում հաշտվել այդ հայտնագործության իրականության հետ, քանի որ մինչ այդ նրանք ամեն ինչ կապում էին անթերի համամասնություններով և դեմքի կատարյալ գծագրությամբ արձանի յուրօրինակ խորհրդանիշը համարվող հին Աթենքի հետ: Հին վարպետների այդ գործերը դասվում էին ոչ թե մարդկային վարպետության նվաճումների այլ փիլիսոփայական չափանիշների կարգին: Բայց նման իդեալիստական մոտեցմանը վերջ տրվեց, երբ պարզվեց, որ հունական դասական մարմարակերտության գլուխգործոցները եղել են գունավոր:
Ավելի ուշ Վինսենթ Բրինքման անունով մի հետազոտող հնագետների հետ կիրառելով հետազոտական աշխատանքի ժամանակակից տեխնալոգիաներ (ռենտգեն, ուլտրամանուշակագույն ճառագայթ, ինֆրակարմիր սպեկտոր), հայտնաբերեցին ներկեր մարմարե անթերի արձանների վրա:
Մեթոդը, որի օգնությամբ փնտրվում էր արձանները ծածկող երբեմնի ներկանյութը, կոչվում է «Raking Light»: Այն կիրառվում է նկարների և արձանների վրայի ներկային շերտերը հայտնաբերելու համար: Դրա էությունը այն է, որ ուլտրամանուշակագույն լապտերի լույսը զուգահեռ ուղղվում է ուսումնասիրվող մակերևույթին, որը տեսանելի է դարձնում ստեղծագործության վրա ինչ-որ տարրերի ազդեցությունը, հպումները, ինչ-ինչ մեխանիկական ներգործությունները:
Բրինքմանը իր առջև նպատակ էր դրել ցուցադրելու, թե իրականում ինչպիսի տեսք են ունեցել հունական պանթեոնը ներկայացնող աստվածների և հերոսների քանդակները: Անշուշտ ոչ ոք նրան թույլ չէր տա նկարազարդելու իրական քանդակները, դրա համար պատրաստվեցին այդ գլուխգործոցների գիպսե կրկնօրինակները:
Որպես ներկանյութ Բրինքմանը օգտագործեց Հին Հունաստանում կիրառվող նյութերի համարժեքը՝ բնական հումք, որոնք նույնպես պարզվեցին ժամանակակից տեխնալոգիաների կիրառմամբ:
Ասենք, որ, մասնավորապես, Աֆայի տաճարում 20-րդ դարի 60-ական թվականներին հայտնաբերված արձանների վրա պահպանվել էին թերթային ոսկու, պղնձի կանաչ գույնի, կարմիր օխրայի և այլ բնական նյութերից ստացված ներկերի հետքեր:
Կատարված այս աշխատանքի արդյունքները առաջին անգամ ներկայացվել են Մյունխենի «Bunte Götter» ցուցահանդեսի ժամանակ, ապա նաև՝ աշխարհի այլ թանգարաններում: