Դատապարտվել է Ալեն Դելոնի որդին11.21.2013
Շվեյցարիայի դատարանը հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի 19-ամյա որդուն՝ Ալեն-Ֆաբիենին դատապարտել է 5 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման՝ կապված տանը հրազենով կրակելու գործի հետ: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Դելոն ավագի տանը, 2011թ.-ի հունիսի 30-ին, երբ Ալեն-Ֆաբիենը և նրա ընկերը երեկույթի ժամանակ փորձում էին մեկը մյուսից խլել ատրճանակը: Հանկարծ այդ զենքից կրակոց է որոտացել և փորի հատվածում վիրավորել նրանց հյուր եկած 16-ամյա մի աղջկա:
Մեծ արտիստի որդին մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ մարմնական լուրջ վնասվածքներ հասցնելու և մարդուն վտանգի պահին օգնություն չցուցաբերելու, զենք կրելու մասին օրենքը խախտելու և սուտ հայտարարություններ կատարելու համար: Ընդ որում նրա վրայից հանվել է ուրիշի կյանքը վտանգի ենթարկելու մասին մեղադրանքը, քանի որ դատարանը միջադեպը համարել է դժբախտ պատահար:
Չորեքշաբթի օրը դատարանը նրա համար նշանակել է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով: