Մնացել են ընդամենը 4 հատ02.14.2019
Մեխիկոյի Պատմության ազգային թանգարանում այցելուների ուշադրությանն է ներկայացվել փետրավոր վահան, որը, ըստ գիտնականների, պատկանել է ացտեկների վերջին կայսր Մոնթեսումային (16-րդ դար): Այս մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Մեքսիկացի մարտիկները միջնադարում օգտագործել են զրահներ մարտերի ժամանակ, սակայն հագուստները պատրաստված են եղել ավելի դիմացկուն նյութերից: Իսկ այդ վահանը պատրաստված է օցելոտի՝ Հարաֆային Ամերիկայի այդ աշխարհագրական գոտում ապրող վագրակատվի կաշվից: Թանգարանի աշխատակիցների պատմելով, այդպիսի վահաններ (կլոր, փետուրներով զարդարված) աշխարհում մնացել են ընդամենը 4 հատ:
«Սա, ավելի շատ, ծիսական առարկա է: Այսպիսի վահանը հնարավոր չէ կիրառել պաշտպանվելու համար՝ շատ փխրում է և նուրբ: Այն ակնհայտ է, որ ունեցել է արարողակարգային իմաստ: Փետուրների գույնը, զարդերի դասավորվածությունը և մյուս մասերը, հավանաբար, նկարագրել են Մոնթեսումային, լրացրել են նրա կերպարը՝ որպես իդեալական զինվոր,» - նշել է Մեխիկոյի Պատմության ազգային թանգարանի տնօրեն Սալվադոր Ռուեդան: