Ցույց տալ, թե ինչպես է սկզբնավորվել նոր գեղագիտությունը06.25.2019
Մադրիդի «Պրադո» թանգարանում բացվել «Վելասկես, Ռեմբրադտ, Վերմեեր: Խաչուղիներ» ցուցահանդեսը, որը անցկացվում է Իսպանիայի այս հայտնի թանգարանի հիմնադրման 200-ամյակի միջոցառումների շրջանակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Ցուցադրանքում տեղ են գտել «Պրադո»-ում պահվող 72 աշխատանք և այլ թանգարաններից բերված ևս 15 ստեղծագործություն:
Այս ցուցահանդեսի համար շատ նկարներ բերվել են Ամստերդամի «Ռեյքսմուզեում» թանգարանից:
Կազմակերպիչները ներկա ցուցադրանքով ցանկացել են ցույց տալ, որ 17-րդ դարի իսպանական և հոլանդական գեղանկարչություններն ունեն ընդհանուր գծեր:
Ավանդաբար համարվել է, որ գեղագիտական ավանդություններն այս երկու երկրներում շատ են միմյանցից տարբերվում և ունեն վառ արտահայտված ազգային բնույթ:
Բայց հիմա «Պրադո»-ի ցուցադրանքի համակարգողները ցանկանում են հերքել այդ տեսությունը և ցույց տալ, թե ինչպես է երկու երկրներում, միաժամանակ, սկզբնավորվել նոր գեղագիտությունը:
«Արվեստաբանները միշտ համարել են, որ իսպանացի և հոլանդացի նկարիչները հանդիսացել են ազգային ոգու արտահայտողներ: Այդ գաղափարը շատ մասսայական է և մինչև հիմա ազդում է մեր ընկալումների վրա: Հետաքրքիր է, որ 19-րդ դարում, երբ գիտնականները պաշտպանում էին այս տեսակետը, եվրոպացի շատ նկարիչներ (Մանե, Սարջենթ և ուրիշները) ուշադրություն են դարձրել Վելասկեսի, Ռեմբրանդտի և Հալսի, իսպանական և հոլանդական գեղանկարչական աշխատանքներում եղած նմանություններին»,- նշել է ցուցահանդեսի աշխատանքները համակարգող Ալեխանդրո Վերգարան:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: