Դ՝Ֆյունեսը, որին կնքեցին «Դոնալդ բադ» մականունով08.01.2019
Նախօրեին՝ հուլիսի 31-ին լրացավ ֆրանսիացի հանրահայտ կինոկատակերգակ Լուի դ՝Ֆյունեսի 105-թմյակը:
Նա կինեմատոգրաֆ է մուտք գործել 31 տարեկան հասակում: Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Ժան Սթենլիի «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում: Նրան մեծ ճանաչում է բերել 1958թ.-ին Իվ Ռոբերի «Չեն բռնել՝ գող չես» գեղարվեստական կինոնկարում մարմնավորած գլխավոր հերոսի հաջող կերպարը: Այս կինոնկարի թողարկումից հետո արտասահմանում դ՝Ֆյունեսին կնքեցին «Դոնալդ բադ» մականունով:
Դառնալով հանրահայտ՝ դերասանը շատ ռեժիսորների համար դարձավ պահանջարկված: Նրա և կինոսիրողների կյանքում մեծ իրադարձություն դարձավ կոմիսար Ժյուֆի կերպավորումը՝ Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռամաս կինոպատումում: Հիշարժան դերակատարումների հիանալի շարքում են նաև դ՝Ֆյունեսի կերտած հերոսները «Բերանբացը», «Մեծ զբոսանք», «Նվագախումբ մարդը» և այլ կինոնկարներում:
«Ես չեմ ափսոսում իմ կինոկարիերայի դանդաղ զարգացման համար: Այդ դանդաղկոտությունն օգնեղ ինձ հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը: Երբ դեռ անհայտ էի, ես ձգտում էի դիմախաղով, դետալներով, ժեստերով գունազարդել փոքրիկ դերերս: Այդ ձևով ես ձեռք բերեցի որոշ կատակերգագան պաշար, առանց որի ես չէի կարող կարիերաս կառուցել: Այնպես որ, եթե սկսեի նորից, ես չէի հրաժարվի այդ ճանապարհից»,-մի առիթով նշել է դերասանը:
Այս թեմայով այլ հղումներ-1