Օ. Բասիլաշվիլի. «Ռուսաստանի հետ տեղի կունենա այն նույնը, ինչ եղավ Խորհրդային Միության հետ...»08.05.2019
Ռուսաստանի հետ տեղի կունենա այն նույնը, ինչ եղավ Խորհրդային Միության հետ: Ռուսաստանի Դաշնությանը սպասում է աստիճանական փլուզում: Այսպիսի կարծիք է հայտնել դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «temidnya.ru»-ին:
Արտիստը կարծում է, որ երկրի նախագահի Դաշնային ժողովին հասցեագրված պահանջը փոքր բիզնեսը պաշտպանելու մասին, չի իրականացվում: «Դա նշանակում է, որ նախագահի խոսքերը հնչում են անիմաստ: Դա զգոնության է կոչում: Եվ վկայում է կամ իշխանության թուլության մասին, որը վատ է, կամ ինչ-որ մի դավադրության, որը դրանից ոչ մի չափով լավ չէ»,- նշել է Բասիլաշվիլին և հիշեցրել, թե երկրում որքան բազմաթիվ ձեռնարկություններ են փակվում: Նա վկայում է, որ ինքը գիտի բազմաթիվ մարդկանց, որոնցից ամենաանհիմն պատճառներով կամ, նույնիսկ առանց պատճառի, խլել են իրենց իսկ ստեղծած ընկերությունները: Արտիստը պնդել է, որ Ռուսաստանում պլանավորված և մեթոդաբար սպանում են փոքր բիզնեսը:
Բասիլաշվիլին նշում է, որ հիմա ռուսաստանցիները գրեթե ոչ մի դեֆիցիտ չեն զգում: Սակայն կա վտանգ, որ աստիճանաբար խանութի ցուցափեղկերից կանհետանան ապրանքները և երբ փոքր բիզնեսը կոչնչացվի, երկրում կսկսվի համատարած դեֆիցիտ և «Ռուսաստանի հետ տեղի կունենա այն նույնը, ինչ եղավ Խորհրդային Միության հետ...»
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: