Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օգոստոս֊սեպտեմբերին սպասվում է «կնոջ տիեզերքը նորովի ընկալելու մոդել»

08.14.2019


Վենետիկի միջազգային կինոփառատոնը, որը կկայանա օգոստոսի 28֊ից սեպտեմբերի 7֊ը, իր պատվավոր երկու ոսկե առյուծները կշնորհի բրիտանացի արտիստուհի Ջուլիա Էնդրյուսին և իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարին՝ կինոարվեստում կատարած ներդրման համար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com․֊ին։

Հայտնի է նաև, որ հեղինակավոր կինոստուգատեսի ժյուրին կգլխավորի արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լուկրեսիա Մարթելը։

Կինոփառատոնի մրցութային ցուցակում ընդգրկված է ավելի քան 20 կինոնկար։ Դրանց մեջ զգալի տեղ են գրավում կանանց վերաբերող սյուժեներով ֆիլմերը, թեև միջոցառմանը ներկայացված այդ ժապավենները ստեղծողների մեջ կին ռեժիսորների թիվը այնքան էլ շատ չէ։

«Մեծ թվով կինոնկարների սյուժեները պատմում են այն մասին, թե ինչպես և ինչ պայմաններում են ապրում կանայք աշխարհի տարբեր ծայրերում»,֊ նշել է կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ թեև այդ ֆիլմերը հիմնականում նկարահանել են տղամարդ ռեժիսորները, սակայն նրանց ներկայացրած հերոսուհիների դիմանկարները ցույց են տալիս «կնոջ տիեզերքը նորովի ընկալելու մոդել»։ Նա ընդգծել է, որ նախկինում այդպիսի բան հանդիպել է շատ հազվադեպ։

Կինոփառատոնի հիմնական մրցանակին հավակնում է Ռոման Պոլանսկու «Դրեյֆուսի գործը» կինոժապավենը։ Կինոնկարի սյուժեի հիմքում ընկած է թշնամու օգտին լրտեսության մեջ անհիմն մեղադրված և դատապարտված ֆրանսիացի սպայի պատմությունը, որի դերակատարմամբ հանդես է եկել Ժան Դյուժարդենը։

Անշուշտ փառատոնում հաղթանակի հասնելու կանխավարկածը կարող է տարածվել նաև ամերիկացի կինոռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոքեր»֊ի կամ Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆանտաստիկ կինոնկարի վրա, սակայն մրցույթի իրական ընթացքը և բովանդակությունը չի բացառում նաև այլ լուծումների հնարավորությունը նույնպես։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 820 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ