Հյուսթոնը կվերադառնա բեմ որպես հոլոգրամ09.05.2019
Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամը 2020թ.-ին հանդես կգա համերգով՝ Մեծ Բրիտանական հյուրախաղերի շրջանակում: Այդ մասին հաղորդում է «musicweek.com»-ը:
«Մենք ձգտել ենք շոուն դարձնել առավելագույնս հավաստի: Սա կլինի ֆենոմենալ փորձ»,- հայտարարել է համերգի կազմակերպիչ, երգչուհու պատկերը օգտագործելու և միջոցառումներից շահութամաս ստանալու իրավունքներ ստացած «Primary Wave» ընկերության ավագ փոխնախագահ Սեթ Ֆաբերը:
Հյուսթոնի լազերային պատկերը ստանալու համար աշխատանքները տևել են մի քանի տարի: Այս գործի հեղինակներն ավելի վաղ ստեղծել են կյանքից հեռացած նաև այնպիսի երաժիշտների հոլոգրամներ, ինչպիսիք են Ռոյ Օրբիսոնը, Էմի Ուայնհաուսը, Մարիա Կալլասը:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարին: Քննությունը կարծում է, որ երգչուհու մահը պատահականության հետևանք է եղել: 2019թ.-ին կլրանար նրա 56 տարին: Հյուսթոնի անունը Գինեսի ռեկորդների գրքում նշված է, որպես ամենաշատ մրցանակներ ստացած երգչուհի:
Բեմի չխամրող աստղի համերգի կազմակերպմամբ զբաղվում է «BASE Entertainment» ընկերությունը: Նրա հոլոգրամային պատկերը կկատարի այնպիսի հիթեր, ինչպիսիք են «I Wanna Dance With Somebody», «The Greatest Love of All» և այլն: