Մարկ Զախարովը կհուղարկավորվի իր նշանավոր արվեստագետ-գործընկերների մոտ09.30.2019
Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր, Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 10-ից 14-ը՝ երկար տարիներ նրա գլխավորությամբ գործող թատրոնի բեմում: Այդ մասին Թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Մարկ Զախարովը կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչյան գերզմանում՝ իր հանգուցյալ գործընկերներ Լեոնիդ Բրոնևոյի, Ստանիսլավ Գովորուխինի և Օլեգ Տաբակովի շիրիմների հարևանությամբ:
Մարկ Զախարովը մահացել է անցած շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կյանքի 86-րդ տարում: