Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդմիշտ հարստացրին հավերժի ճամփորդ երկու երկրների մթնոլորտը

10.01.2019


«Այս ձայնը և ձայնի երանգը ճանաչելի է բոլոր մնացածների մեջ: Այն վաղուց հաստատվել է մեր կյանքում և մենք աննկատ միավորվում ենք: Արարվեց ընդհանուր զգացում: Շարլ Ազնավուրը բնականորեն դարձավ Ֆրանսիայի խորհրդանիշերից մեկը: Նրա փառքը ուղիղ դիպչում է մեր սրտերին: Նրա երգերի վերնագրերը և կրկներգերը դարձել են ընդհանուր մշակութային ժառանգության մաս...»,- այս խոսքերով մեծանուն արտիստին երկրային կյանքի վերջին ճանապարհ ուղղեկցեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմմանուել Մակրոնը:

Դա 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին էր: Ուղիղ մեկ տարի առաջ:

Բոլորը գիտեն, բայց վշտով համեմված սիրո և հպարտության անցած ժամանակի հետքը և առաջիկա բոլոր տարիները պետք է լիցքավորված լինեն նաև Շահնուր Ազնավուրյան մեծագույն հայի հոգևոր ներկայությամբ, որը յուրաքանչյուրի կյանքում կարող է նշանակել միայն սեր, քաղաքակրթություն, ըմբռնում, արդարություն նաև՝ խոր ափսոսանք ու ցավ մարդկանց աշխարհի անկատարության համար, որը երբեմն արտահայտվում է չարի ու ողբերգության ահավոր դրսևորումներով:

1975թ.-ին, Հայոց Մեծ եղեռնի 60 ամյակը Ազնավուրի հոգում արձագանք գտավ «Նրանք ընկան» երգով: Սա Շարլի Հայկականության ամենաբարձր ճիչերից մեկն է, բայց ոչ միակը: Իր Հայաստան հայրենիքին երգիչը ձոնել է շատ երգեր, որոնց մեջ իր դրամատիկական ներուժով առանձնանում է նաև «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունը:

1988թ.-ին, Սպիտակի աշխարհակործան երկրաշարժից ոչ շատ անց Շառլ Ազնավուրը կազմակերպեց դրամահավաք, քիչ ավելի ուշ սկսեց գործել «Ազնավուր» հիմնադրամը՝ որի գործունեության միակ նպատակը բնական տարերքից մեծ կորուստներ կրած վիրավոր ազգն ու հայրնիքը վերապրեցնելն էր...

Շարլը հավատում էր Հայաստանի վերածննդին: Նրան ծնող հայ ժողովուրդը նույնպես: Մնում է, որ դրան անմնացորդ հավատան նաև Հայոց պետականության ղեկը ընդունող քաղաքական շատ գործիչներ նույնպես...

Շարլ Ազնավուրը հավատում էր հոգևոր ու գործնական մտքի ողջախոհ միասնությանը: Դրա վկայությունը նրա ավելի քան 1000 երգերն են, որոնք գեղեցիկ ելևէջներով ու իմաստուն մտքերով ընդմիշտ հարստացրին հավերժի ճամփորդ երկու երկրների՝ Ֆրանսիայի և Հայաստանի մթնոլորտը:

«ԹԱԳԼՈՒՐ»



Այս թեմայով այլ հղումներ-1


Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 635 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ