2019թ.-ին գրականության գծով ի հայտ եկան երկու նոբելյան մրցանակակիրներ10.10.2019
Գրականության ոլորտում նոբելյան մրցանակաբաշխության շվեդական ակադեմիան այս տարի պատվավոր մրցանակի դափնեկիր է հռչակել երկու ստեղծագործողի՝ 2018թ.-ի համար նախատեսված մրցանակը հանձնվել է լեհ բանաստեղծ Օլգա Տոկարչուկին, իսկ 2019թ.-ինը՝ ավստրիացի գրող Պետեր Հանդկեին:
Տոկարչուկը մրցանակի է արժանացել «... նարատիվ երևակայության համար, որը հանրագիտարանային կրքով ներկայացնում է սահմանների հատույթները որպես կյանքի ձև»:
Իսկ Հանդկեն պատվավոր մրցանակը ստացել է «այն ազդեցիկ գործունեության համար, որը ուսումնասիրում է մարդկային գոյության ծայրամասը և յուրահատկությունը»:
Մրցանակակիրների պարգևատրությունը կկայանա նոբելյան մրցանակաբաշխության հիմնադիր, ձեռներեց և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ Սթոքհոլմում:
Յուրաքանչյուր մրցանակի չափը 9 մլն շվեդական մարկ է (900 հազար ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք, որ 2018թ.-ին գրականության ոլորտում նոբելյան մրցանակաբաշխության շվեդական ակադեմիան չեղյալ համարեց այդ ոլորտում մրցանակաբաշխության անցկացումը՝ ակադեմիայում պայթած մեծ աղմուկի պատճառով:
Բանն այն է, որ հայտնի մշակութային գործիչ Ժան-Քլոդ Արնոն, որը ակադեմիայի անդամ Քաթարին Ֆրոսթենսոնի ամուսինն է, մեղադրվեց սեռական հետապնդում իրականացնելու մեջ: Այդ հարցի կապակցությամբ հետաքննության ընթացքում պարզվեց, որ Արնոն կարող էր մեղավոր լինել նաև գրականության ոլորտում մինչև մրցույթի արդյունքների հրապարակումը գաղտնի տեղեկատվության արտահոսքի հարցով: Նրան այդպիսի մեղադրանք ներկայացվեց 1996, 2004, 2005, 2008, 2014, 2015 և 2016 մրցանակաբաշխությունների դեպքերով:
Բանն այն է, որ բուքմեքերական գրասենյակներում մեծամեծ գումարներ են շրջանառվում նոբելյան մրցանակաբաշխության հաղթողին որոշելիս և Արնոն կնոջից նախապես իմանալով հաղթողի անունը կարող էր, տեղեկատվություն տրամադրելով, աշխատել մեծ գումարներ:
Շվեդական ակադեմիան Քաթարին Ֆրոսթենսոնին մեղավոր համարեց տեղեկատվության արտահոսքի համար: Նա ստիպված հեռացավ ակադեմիայից: Այս գործի շրջանակներում իր պատվավոր աշխատանքին հրաժեշտ տվեց նաև ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Հիշեցնենք, որ այս աղմուկից հետո, 2018թ.-ի համար հիմնվեց գրականության գծով այլընտրանքային Նոբելյան մրցանակ, որը շնորհվեց ֆրանսիացի կին գրող Մարիզ Կոնդեին:
Այս թեմայով այլ հղումներ-1