Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Կրամերի խորքայինի և զվարճալիի հարաբերակցությունը 50/50 տոկոս է

11.26.2019

Խոսելով թատրոնում և համերգի ընթացքում իմպրովիզացիայի մասին ռուսաստանցի հայտնի երաժիշտ Դանիիլ Կրամերը այդ տեխնիկական հնարքից օգտվելու անհրաժեշտությունն, առանց տարբերակման, կարևորել է բոլոր պարագաներում: Այդ մասին «teatral-online.ru»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իմպրովիզացիան չի բացառվում նույնիսկ այն ժամանակ, երբ կատարվում է անգիր սերտված երաժշտություն: Ըստ նրա, եթե արտիստը սովորել է և նշել է իր մեջ Մոցարտի երաժշտության դինամիկան, բայց հանկարծ, հերթական կատարման ընթացքում ամեն ինչ այլ կերպ է ընթանում, ապա դու պետք է փոխես դինամիկան: «Դու այլ կերպ ես զգում և ընկալում: Դա հենց կյանքն է, նույնիսկ սերտած տեքստի մեջ»,- նշել է նա և ավելացրել, որ, իր կարծիքով, այդպես է նաև թատրոնում:

«Եթե դա իսկապես դերասան է , նա չպետք է տարբեր դահլիճներում, տարբեր հանդիսատեսների ներկայությամբ, տարբեր իրավիճակների դեպքում կատարի միևնույնը: Ես վստահ եմ, որ իսկական երաժիշտը, իսկական դերասանը, ցանկացած իսկական արվեստագետ, միշտ և ամեն ինչում, կախված է հանգամանքներից, և դա հիանալի է»,- ասել է Կրամերը:

Ըստ նրա այդ հանգամանքները հենց այն են, որն անվանում են «Կյանքը արվեստի մեջ»: Նա նշում է, որ արվեստագետներից ում էլ, որ ընտրենք, թե դերասանների և թե երաժիշտների, բոլորն էլ իմպրովիզացիայի են դիմում՝ ըստ ներկայացված հանգամանքների...

Կրամերը կարծում է, որ գոնե իր համերգներին հաճախող հանդիսատեսները պահանջում են շատ ավելի խորքային ստեղծագործություններ, որ հիմա, արդեն, հանդիսատեսն այնքան էլ լավ չի արձագանքում պարզ ժամանցայինին: Անշուշտ զվարճալիի պահանջը միշտ կա, սակայն խնդիրը խորքայինի և զվարճալիի հարաբերակցության մեջ է: 20-25 տարի առաջ այդ հարաբերակցությունը 75-ը 15-ի դիմաց էր՝ ի օգուտ զվարճալիի: Հիմա դա 50/50 տոկոսի սահմաններում է: Իսկ դա հենց այն է, ինչ-որ հարկավոր է:

Դա նշանակում է, որ ուժերի հարաբերակցությունը թեքվել է խորքայինի, լուրջ ջազի, ջազի և դասականի միացության կողմը: Այսինքն երաժշտության մեջ շարժման միտումը դեպի ինտելեկտի և հոգու միավորման տիրույթն է:

Ավելացնենք, որ, այնուամենայնիվ, Կրամերը իր այս գնահատականը տարածել է այն հանդիսատեսների վրա, որոնց ինքը տեսնում է իր երաժշտախմբի համերգների ժամանակ: Ըստ նրա այդ հանդիսատեսներին արդեն չեն գրավում իրենց մատուցվող սոսկական պարզ ձայնանցումները (պասաժները):




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 806 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ