Ըստ Մ. Բրուսնիկինայի, դասական ըմբռնումներով թատրոնը «ոչ մի տեղ էլ չի կորչի»12.25.2019
«Ժամանակակից աշխարհը տալիս է հնարավորությունների բազմազանություն, այդ թվում նաև թատերական տարածությունում»,- հարցազրույցներից մեկում նշել է Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Բրուսնիկինան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «iz.ru»-ին:
Նրա կարծիքով հանդիսատեսի համար սովորական դարձած ներկայացումը հիմա սինթեզվում է գիտությանը և տեխնիկային:
Բրուսնիկինայի կարծիքով, թատրոնի ապագան համագործակցությունների մեջ է, բացարձակապես տարբեր ձևերի միացման մեջ: Ընդ որում այդ համագործակցությունը կարող է լինել ոչ միայն ստեղծագործական ոլորտի հարթության մեջ: Դրա հետ միասին, ռեժիսորը նշում է, որ, այնուամենայնիվ, դասական ըմբռնումներով թատրոնը «ոչ մի տեղ էլ չի կորչի»:
Իսկ թատրոնում նոր բեմադրական ձևերը, ծնվում են երկխոսության շնորհիվ: Բրուսնիկինայի ասելով հենց այդ երկխոսությունն է համագործակցությունների խնդիրներ ձևավորողը: Այդ երևույթը գեներացվում է բեմադրություն-հանդիսատես փոխշփման համատեքստում:
« Մի կողմից փորձարարությունը ինչ-որ եղանակով ազդում է հանդիսատեսի վրա, որը ստիպված է կամ վերափոխվել, կամ էլ մնալ իր սովորականի մեջ: Բայց մյուս կողմից, որոնումը թելադրվում է այն ժամանակի կողմից, որի մեջ մենք ապրում ենք»,- ասում է Մարինա Բրուսնիկինան:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: