Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղմուկ մահացած Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամմի համերգի շուրջ

03.05.2020

Բրիտանական Շեֆիլդ քաղաքում Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի կերպարով հոլոգրամմի համերգային շրջագայությունը միանշանակ արձագանք չի ստացել հանդիսատեսների շրջանում: Սոցիալական ցանցերում շատերը այդ համերգն անվանել են «սարսափելի»: Ոմանք նաև քննադատել են երգչուհու լազերային այդ կերպարը, որը բնականից ավելի երկար ձեռքեր է ունեցել, հաճախ կատարել է կտրուկ շարժումներ, ոտքն է շարժել, շուրթերի շարժումը չի համապատասխանել երգի բառերին: Հոլոգրամման բեի վրա չի շարժվել, սակայն պարբերաբար և անսպասել անհետացել է տեսադաշտից և, ասես երկնքից, կրկին հայտնվել հանդիսատեսի առջև: Այդ մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն:

Քննադատներից մեկը նշել է, որ եթե ունկնդիրը փակի աչքերը, ապա, հավանաբար, հաճույք կստանա երգչուհու՝ դահլիճում լսվող ձայնագրությունից, սակայն երբ կրկին ցանկանա նայել բեմում երևացող հոլագրամմյին, ապա նրա մեջ տագնապ կառաջանա...

Բրիտանական «The Guardian» պարբերականը այս համերգի մասին զարմաՆքով նշում է, որ «Բեմի վատ լուսավորության պատճառով արտիստները չեն երևում»:

Իսկ «UK Mirror» պարբերականի երաժշտական քննադատ Ալան Փալմերը գրել է, որ «դեռ կյանքի օրոք Հյուսթոնին շահագործում էին բոլորը, ով միայն կարող էր»: Լրագրողը հարցնում է, թե ինչու՞ պետք է մարդիկ հավատան ինչ-որ մի մոգական անցումի դեպի հանդերձյալ կյանք , երբ նախկինի մեջ տեղ էր տրվում շահագործմանը և փողին:

Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ, հոլգրամմի համերգի մասին կան նաև դրական արձագանքներ: Շատերի կարծիքով դա «սիրո մեծագույն տոն էր:

Բայց և այնպես, աշխարհի մի շատ երկրներ լուծարել են իրենց մոտ այս ձևաչափի համերգ անցկացնելու պայմանագրերը: «Երեկո Ոիթնի Հյուսթոնի հետ» խորագիրը կրող այս համերգից հրաժարվել են Շոթլանդիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Բելոռուսը և Ռուսաստանը:

Իսկ ինչպես տեղեկացնում է 2012թ.-ին մահացած երգչուհու հոլոգրամմի համերգի պաշտոնական կայքը, Բրիտանիայում մեկնարկած համերգային շրջագայությունը կշարունակվի մինչև ապրիլի 1-ը և կեզրափակվի Շվեդիայում նախատեսված ելույթով:





Այս թեմայով այլ հղումներ-1

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 748 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ