Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեկուզ առցանց, բայց զգալ ձևի մեջ

05.04.2020


«Դերասանական վարպետության, խոսքի տեխնիկայի և նույնիսկ բեմական շարժման մեր կուրսերը հասցեագրված են պրոֆեսիոնալներին և ոչ թե ուսանողներին»,- կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով առցանց կազմակերպված դասերի մասին օրերս կայացած իր հարցազրույցում նշել է Ռուսաստանի պետական թատերական արվեստների ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նա նաև նշել է, որ փորձը առցանց թվային տիրույթում հնարավոր է փոխանցել միայն այն պրոֆեսիոնալներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է խոսքն ընթանում, ում հետ է հնարավոր խոսել բեմադրության գործողության մասին:
Նա այս իրավիճակը առավել հասկանալի դարձնելու համար բերել է հետևյալ օրինակը. «Սկսնակ դաշնակահարին անհնար է ինչ-որ բան սովորեցնել, քանի դեռ մանկավարժը չի վերցրել նրա ձեռքը և չի զգացել, թե այն որքան է լարվածությունից ազատված, թուլացած, քանի դեռ ափը «տնակի» պես չի դրել: Եվ միայն, երբ «տնակն» արդեն ստացվում է, կարելի է փորձել նաև նվագել գամմա»:

Թեև Ռուսաստանի «գլխավոր» թատերական կրթօջախի ղեկավարը առցանց դերասանական վարպետության դասերի արդյունավետության վրա մեծ կասկածներ ունի, այնուամենայնիվ, արձակուրդում գտնվող բուհի մանկավարժների փոխարեն ուսանողների հետ թվային տիրույթում իրենց շփումները ակտիվացրել են վարպետ դերասաններն ու ռեժիսորները:

Այս մասնագետներին Զասլավսկին անվանել է այնպիսի մարդիկ, որոնք օժտված են աշխարհը առավել հատուկ սրությամբ զգալու հատկություններով: Ըստ նրա, այդպիսի մարդկանց և ուսանողների հաղորդակցությունն անհրաժեշտ է որպես մասնմագետ սեփական գոյությունը պահպանելու համար: Այդպիսի առցանց հանդիպումների ընթացքում վարպետները երիտասարդների հետ զրուցում են մասնագիտության մասին, քննարկում են ստեղծագործական նախագծեր և կարողանում են իրենց քիչ թե շատ զգալ ձևի մեջ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 741 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ