Թողնելով ինչ-որ բան հիշողության մեջ...05.11.2020
Ռուսաստանի Լենինգրադի մարզում շուտով շարք կմտնի ինքնամեկուսացման վիրտուալ թանգարանը: Հիմա նախաձեռնողները տարբեր աղբյուրներից հավաքում են թեմատիկ ցուցանմուշներ, որն իրականացվում է museumathome.ru կայքի միջոցով, որի տիրույթում էլ կգործի նոր թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս նոր մտահղացման հեղինակների ասելով, նախագծի մասնակից կարող է դառնալ ցանկացած մարդ, որը ներկայացնելով իր մասին պահանջվող մի քանի տվյալներ, պետք է տեսագրված կամ աուդիո ձևաչափերով պատմի սեփական ինքնամեկուսացման մասին:
«Մենք այսօր հնարավորություն ունենք մեր ձեռքում հավաքել ինքնատիպ ցուցանմուշներ, քանի որ ամենից կարևորը տեղի է ունենում մեզ հետ, մեր տան մեջ: Թողնելով ինչ-որ բան հիշողության մեջ, պահպանելով լուսանկարներ, տեսանկարահանելով, մտքերը ձայնագրելով մենք հիշեցնում ենք մեր կյանքում կարևորը: Այդպես է լինելու նաև այսօր ստեղծված իրավիճակում»,- նշել են նախագծի հեղինակները:
Ցուցադրական նախագիծը, որը միավորում է բոլոր նյութերը, կիրականացվի սահմանափակող բոլոր միջոցառումները հանելուց հետո:
Ասենք, որ Ռուսաստանի Լենինգրադի մարզում, համաձայն վերջին տվյալների, կորոնավիրուսով վարակվել է 1500 մարդ, որոնցից 423 բուժվել են, իսկ 6-ը՝ մահացել:
Իսկ Ռուսաստանում, մայիսի 11-ի տվյալներով, COVID 19-ով հիվանդացության տվյալները գերազանցել են 221 հազարը: Դա նշանակում է, որ մեկ օրում այս երկրում ի հայտ է եկել 11 656 կորոնավիրուսով հիվանդ և այդ ցուցանիշով երկիրը շրջանցել է Անգլիային և Իտալիային:
Ավելացնենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը, Ռուսաստանում կազմում է 2009 մարդ: