Ֆիլմ արտադրելու արգելքը պաշտոնապես վերացվել է 05.11.2020
Նոր Զելանդիայի իշխանությունները հաստատել են երկրում կինոարդյունաբերությունը վերսկսելու մասին որոշում: Մինչ այս որոշման կայացումը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, շատ հեռուստատեսային և կինո արտադրող ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «deadline.com»-ին:
Այս որոշումից հետո առաջիկայում ենթադրվում է, որ կվերսկսվեն նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմի առանձին դրվագների նկարահանումները Նոր Զելանդիայում: Բացի այդ նկարահանումներին ձեռնամուխ կլինի նաև հոլլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը այստեղ պատրաստում է «Ավատար» ֆիլմի սիքվելը:
Ասենք, որ մինչ այդ, Քեմերոնը ինքնամեկուսացման պայմաններում, ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուի հետ, Կալիֆորնիայում, աշխատում էր այս ֆիլմի տեսաէֆեկտների վրա: Դեռ անհայտ է, թե երբ նա ու իր թիմը կրկին կժամանեն Նոր Զելանդիա՝ ֆիլմի նկարահանումները շարունակելու համար:
Ասենք, որ «Մատանիների տիրակալը» ֆիլմի ստեղծագործական խումբը նույնպես հիմա գտնվում է ԱՄՆ-ում: Կինոնկարի հեղինակներն իրենց աշխատանքները դադարեցրել էին դեռևս մարտի կեսերին: Այս ֆիլմի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան դեռ չի կարողացել ավարտին հասցնել առաջին երկու դրվագները, որոնք ավարտելուց հետո պիտի հայտարարեր աշխատանքների՝ դադար մի քանի ամսով: Հիմա նրանց վերադարձի հարցը նույնպես անհասկանալի է, թե ինչպես է կարգավորվելու և, թե ինչպես է աշխատանքը ավարտին հասցվելու, թեև նկարահանումներ իրականացնելու համար պաշտոնական որևէ խոչընդոտ այլևս չկա:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: