Թանգարանների 13 տոկոսը համաճարակից հետո հավանաբար չի բացվի05.20.2020
Կորոնավիրուսի պատճառով աշխարհի թանգարանների 90 տոկոսը ստիպված փակել են իրենց դռներն այցելուների առջև: Ընդ որում, այդ թանգարանների 13 տոկոսը հավանական է, որ չեն վերաբացվի անգամ համաճարակից հետո: Այդ մասին UNESCO-ի (Միացյալ ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կառույցի) տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը` հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Թանգարանները խաղում են հանգուցային դեր հասարակության կենսունակությունը պահպանելու գործում: Մենք պետք է օգնենք նրանց հաղթահարելու ճգնաժամը և պահպանելու լսարանի հետ նրա համագործակցությունը»,- հայտարարել է UNESCO-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:
Ըստ միջազգային կազմակերպության տվյալների աշխարհում համաճարակի պատճառով աշխատանքները տարբեր ժամկետներով դադարեցրել են 85 հազար թանգարաններ: Աֆրիկայում և կղզիների վրա գտնվող փոքր երկրներում գործող թանգարանների միայն 5 տոկոսն է կարողացել իր ցուցադրանքները ներկայացնել առցանց տիրույթում:
«Համաճարակը մեզ նաև հիշեցրեց, որ մարդկության կեսի համար թվային տեխնալոգիաները անհասանելի են մնում: Մենք պետք է աշխատենք մշակույթի մասսայականացման ուղղությամբ յուրաքանչյուրի և բոլորի՝ հատկապես առավել խոցելիների և մեկուսացվածների համար»,- նշել է Օդրե Ազուլեն:
UNESCO-ի և Թանգարանների միջազգային խորհրդի անցկացրած կրկնակի ուսումնասիրությունը այն տեսակետն է ձևավորել, որ այցելուներից զրկված մշակույթի հաստատությունները կբախվեն եկամուտների փոքրացմանը: Բացի այդ լրջորեն կտուժեն այդ ոլորտում աշխատող մարդիկ:
«Թանգարանային ոլորտը չի կարող գույատևել ինքնին, առանց պետական և մասնավոր աջակցության: Ծայրահեղորեն կարևոր է ապահովել միջոցների հոսք արտակարգ օժանդակության և մասնագետների պաշտպանության համար»,- ընդգծել է Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Սուայ Ակսոյը: