Կինոյի պատմության ամենագլխավոր հերոսները՝ ըստ «Empire» հանդեսի06.12.2020
Ամերիկյան կինոյի գերաստղ Հարիսոն Ֆորդի կատարմամբ գիտնական Ինդիանա Ջոնսի մասին արկածային կինոնկարների հայտնի կերպարը գլխավորել է համաշխարհային կինոարտադրության պատմության ընթացքում ամենագլխավոր կինոհերոսների վարկանիշային աղյուսակը՝ ըստ ամերիկյան «Empire» հեղինակավոր պարբերականի։
Մտացածին հնագետ֊գիտնական, դոկտոր Հենրի Ինդիանա Ջոնս կրտսերին 1973թ֊ին հորինել են «Lucasfilm» կինոստուդիայի հիմնադիր Ջորջ Լուկասը։ Նա հանդես է եկել նաև որպես իր հերոսի մասին պատմող ֆիլմի մի քանի սերիաների պրոդյուսեր՝ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի մասնակցությամբ։
Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը գրավել է ենթասպա Էլլեն Ռիփլին՝ «Օտարը» գիտաֆանտաստիկ բազմասերիանոց կինոնկարից; Այդ կերպարը մարմնավորել է դերասանուհի Սիգուրնի Ուիվերը։ Իսկ երրորդը «Marvel» համաստեղծությունից հայտնված Երկաթե մարդն է, որին մարմնավորել է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը։
Այս աղյուսակում ըստ հերթականության առաջին հնգյակում են հայտնվել նաև Կապիտան Ամերիկա գերհերոսը, ապա՝ «Աստղային պատերազմներ․ ֆիլմի հերոսներից մեկը՝ Լյուք Սքայուոքերը։
Իսկ առաջին տասնյակում ամենագլխավոր կինոհերոսների ցանկում տեղ են գտել նաև DC համաստեղությունից ժամանած Բեթմենը, արքայադուստր Լեյան՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմից, բրիտանական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդը, ինչպես նաև՝ գերհերոսներ Սուպերմենը և Սև հովազը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն հայտարարվել է, որ կնկարահնվի Ինդիանա Ջոնսի արկածների մասին ֆիլմի 5-րդ մասը, որտեղ կրկին գլխավոր դերում հանդես կգա «Empire» պարբերականի 2020 թ․֊ի վարկանիշային աղյուսակը գլխավորած Հարիսոն Ֆորդը։