Կնկարահանվի ֆիլմ օպերային արվեստի ու միջավայրի մասին12.07.2013
Ռեժիսոր և սցենարիստ Քոեն եղբայրները պլանավորում են նկարահանել լիարժեք մյուզիքլ: Երաժշտական այդ ժանրին նրանք արդեն մերձեցել են իրենց վերջին «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմում, որը պատմում է նյու-յորքցի ֆոլք-երաժշտի կյանքի մասին: «Այդ ֆիլմում այնքան է երաժշտությունը, որքան ցանկացած մյուզիքլում», - նշել է Դևիդ Քոենը:
Երկու նոր նախագծերից մեկը, որոնց վրա այժմ նրանք աշխատում են, պարունակում է «այն, ինչը կարելի է համարել մյուզիքլների ավանդական համար»: «Դա երաժշտական ֆիլմ է, բայց իր էությամբ մյուզիքլ չէ… Դա երաժշտական կատակերգություն է», ասել են եղբայրները «Vulture» պարբերականին: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն :
Ավելի վաղ Քոեն եղբայրները հայտարարել էին, որ գրում են սցենար օպերային երգչի մասին և սյուժեն պետք է կապ ունենա օպերային արվեստի ու միջավայրի հետ: Իսկ, այդ դեպքում, շատ հնարավոր է, որ ստացվի կատակերգություն՝ օպերայի պատերի ներսում:
Գալիք ֆիմի վերաբերյալ մնացած բոլոր տեղեկությունները Քոեն եղբայրները պահում են գաղտնի: