Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԳԴՀ-ի մարդու իրավունքների պաշտպանի կոչը «7-րդ ստուդիայի» քր. գործի կապակցությամբ

06.24.2020


Գերմանիայի իշխանությունները կոչ են անում Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի «7-րդ ստուդիայի» քրեական գործում ներգրավված անձանց համար ապահովել «օբյեկտիվ, արդար և թափանցիկ» դատավարություն, որը համապատասխանում է իրավական պետության չափանիշներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության լիազոր կառավարիչ Բերբել Քոֆլերը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում հունիսի 23-ին հրատարակված հայտարարության մեջ նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը խիստ անհանգստացած է դատախազության կողմից Կիրիլ Սերեբրեննիկովի համար 6 տարվա ազատազրկման պահանջով և այդ պահանջը ՌԴ մշակույթի նախարարության կողմից հավանություն ստանալու հանգամանքով:

«Միջազգային մշակութային քաղաքականության շրջանակներում մենք հանդես ենք գալիս մշակույթի գործիչների և արվեստի ազատ արտահայտվելու պահանջով: Սերեբրեննիկովի գործը շատ կարևոր է մշակութային ոլորտում ռուս-գերմանական համագործակցության համար: Մեղադրական դատավճիռը կարող է դառնալ տագնապալի ազդանշան ստեղծագործական ազատության համար»,- նշել է Քոֆլերը:

Հիշեցնենք, որ Կիրիլ Սերեբրեննիկովը ակտիվորեն համագործակցում է Գերմանիայի առաջատար թատրոնների հետ: Շթութգարդի օպերայում նա բեմադրել է «Սոլոմեյան» (2015թ.), իսկ 2017թ.-ին նախատեսված էր հանդիսատեսին հանձնել «Հենզելը և Գրետելը: Սակայն ռեժիսորը դա չհասցրեց ավարտել՝ կալանքի տակ հայտնվելու պատճառով:

Իսկ մինչ այդ ռեժիսորը Բեռլինի «Komische Oper» թատրոնի համար պատրաստել է «American Lulu» (2012թ.) և «Սևիլյան սափրիչ» (2016թ.), իսկ «Դոյչե» թատրոնի համար 2016թ.-ի մարտին՝ «Դեկամերոն» բեմադրությունը՝ ռուս և գերմանացի արտիստների մասնակցությամբ:

Ավելացնենք, որ Սերեբրեննիկովը նաև հեռակա կարգով (սկայպի միջոցով), Համբուրգի օպերայում բեմադրել է Վերդիի «Նաբուկոն»(2019թ.):





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 631 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ