Ա․Քարթիքի․ «Կինոն կանգնեցնելն անհնար է»07.01.2020
2020թ֊ին 20֊րդ դարի Ռուսաստանցի նշանավոր ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու անունով անցկացվող «Զերկալո․ միջազգային կինոթառատոնում, որն այս տարի անցկացվել է առցանց ռեժիմով, հաղթել է հնդիկ կինոբեմադրիչ Արունա Քարթիքի «Նազիր» ֆիլմը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Ես շնորհավորում եմ փառատոնին այն կապակցությամբ, որ հնարավոր է դարձել անցկացնել»,֊ իր առցանց շնորհակալական խոսքում նշել է հնդիկ ռեժիսորը և ավելացրել, որ այսպիսի հզոր ուղերձը հնարավորություն է բոլորին հասկանալու, որ կինոն կանգնեցնելն անհնար է։
«Նազիր» ֆիլմը մահմեդական Նազիրի պատմությունն է, որն ընտանիքին կերակրելու համար գիշեր֊ցերեկ աշխատում է շուկայում։ Նա ստիպված է աշխատել անհանդուրժողականության մթնոլորտում; Չնայած այդ վիճակին Նազիրը լավատեսությունը չի կորցնում և ազատ ժամանակ գրում է բանաստեղծություններ և իր կնոջն ուղղված սիրային ուղերձներ։
«Զերկալո․ միջազգային կինոթառատոնն առաջին անգամ է, որ անցկացվում է առցանց ձևաչափով; Այն թվով 14֊րդ էր։
«Փառատոնը հաջողվեց անցկացնել գրեթե իսկականի պես«֊ նշել է միջոցառման տնօրեն Անդրեյ Պլախովը և ավելացրել, որ այդ մթնոլորտի ձևավորմանը չի խանգարել նույնիսկ այն հանգամանքը, որ ժյուրիի անդամներից մեկը գտնվում էր Թել֊Ավիվում, մյուսները՝ Բեռլինում, Սոֆիայում կամ այլուր;
«Այնուամենայնիվ, ֊ ընդգծել է Պլախովը,֊ մենք բոլորս գտնվում ենք միևնույն կինեմատոգրաֆիական սենյակում։
Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» կինոփառատոնը նրա 75֊ամյակին, 2007թ․֊ին, հիմնադրել է Ռուսաստանի Իվանովոյի մարզային իշխանությունը։ Այն արդեն 14֊րդ անգամ է անցկացվում և դրան օժանդակում է նաև ՌԴ մշակույթի նախարարությունը։
Այս տարի փառատոնն առցանց տիրույթում հայտնվել է 33 անգամ; Ցուցադրվել է 30 մրցութային կինոնկար, ինչպես նաև տարբեր ձևաչափերով անցկացված զրույցներ, հարցազրույցներ և ելույթներ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: