Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԶԼՄ-ների ազատության հիմնախնդիրների առաջին թանգարանը

07.20.2020


Մայրաքաղաք Հանոյում բացվել է Վիետնամի առաջին մամուլի թանգարանը։ Հիմնական ցուցադրանքը այցելուներին հրավիրում է ծանոթանալու ազգային ժուռնալիստիկայի պատմությանը։ Հատկապես շեշտը դրված է Վիետնամում գաղութատիրության և պատերազմական ժամանակաշրջաններում ԶԼՄ-ների ազատության հիմնախնդիրների վրա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին։

Ասենք որ ազատության բաղձալի պահին հասնելուց ընդամենը մեկ ամիս առաջ այս երկրում ձերբակալվեց իշխանությունների հասցեին իր սուր քննադատություններով հայտնի անկախ լրագրողների ասսոցիացիայի ղեկավարը։ Նա, մասնավորապես, գրում էր պետական պաշտոնյաների մասշտաբային կոռուպցիայի մասին և զբաղվում էր այնպիսի թեմայով, ինչչպիսին բնականա միջավայրի աղտոտումն է։

«Վիետնամի մամուլի պատմության թանգարանի ստեղծումը, ինքնին, խոսում է այն մասին, որ մասսայական տեղեկատվության ազատությամբ մեզանում ամեն ինչ կարգին է»,- ասել է թանգարանի տնօրեն Թրան Թհի Քիմ Հոան։

«Ոչ միայն լրագրողները, այլև յուրաքանչյուր այցելու այս թանգարանում կզգա հատուկ մթնոլորտ։ Այստեղ հասկանում ես, որ մամուլը դատարկ հնչյուն չէ, որ այն յուրաքանչյուր լրագրողի աշխատանքն է»,֊ իր կարծիքն է բարձրաձայնել լրագրող Նգուեն Թհյու Հանգը։

20-րդ դարում Վիետնամին բաժին հասավ արյունալի հակամարտությունների մի ամբողջ շղթա՝ 1946 – 1954թթ․ ֊ Առաջին հնդկաչինական պատերազմ, 1957-1975թթ․֊ Պատերազմը Վիետնամում․․․

Այդ դժվարին ժամանակներում ազատության և անկախության պայքարը շատ լրագրողերի կյանքեր խլեց։ Սակայն ցուցադրանքում ոչ թե նրանց անձնական պատմություններն են, այլ, հիմնականում, աշխատանքային գործիքակազմերը՝ հին նկարահանման խցիկներ, լուսանկարչական սարքեր, գրամեքենաներ․․․

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած ընթացիկ համաշխարային մամուլի վարկանիշային ցուցակում Վիետնամը 180 երկրների մեջ զբաղեցրել է 175-րդ տեղը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 735 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ