Հավաքվող նյութերի ժամանակագրությունը...08.21.2020
Նախօրեին, օգոստոսի 20֊ին, Մոսկվայի Բախրուշինի անվան թանգարանը մեկնարկել է «Նվեր Բախրուշինին» մարաթոնը, որին մասնակցում են Ռուսաստանի ավելի քան 50 թատրոն։ Մարաթոնի նպատակը այդ թատրոններում կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի շրջանում ստեղծված բեմադրությունների նյութերը թանգարանում հավաքելն ու ի պահ տալն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այս նշանավոր թատերական թանգարանը 2020 թվականն անցկացնում է ի հիշատակ իր հիմնադիր Ալեքսեյ Բախրուշինի։
Հետևելով նրա ավանդներին, թանգարանը շարունակում է համալրել իր հավաքածոն։
«Թատրոնը անհնար է պատկերացնել առանց հանդիսատեսի։ Նորագույն պատմության մեջ դա տեղի ունեցավ։ Կորոնավիրուսի համաճարակը դա արեց»,֊ նշել է թանգարանի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը։
Նա ընդգծել է, որ ծայրահեղ պայմաններում թատրոնի մարդիկ շարունակել են երկխոսությունը իրենց հանդիսատեսների հետ; «Ինչպե՞ ս է բաբախել կոլեկտիվների ստեղծագործական կյանքը համատարած առցանցի ամիսներին»,֊ հարց է բարձրացրել թանգարանի տնօրենը և նշել, որ կարևոր է պատմության համար պահպանել այդ ողջ իրադարձությունները։
Ասենք, որ մարաթոնին մասնակցող թատրոնները ընդգրկում են ոլորտի բոլոր ուղղություններով ստեղծագործող կոլեկտիվներ՝ օպերա, երաժշտական ու դրամատիկական թատրոն և այլն;
Հավաքվող նյութերի ժամանակագրությունը սկսվում է 2020թ֊ի մարտից (կարանտինի սկիզբ), մինչև նույն թվականի հունիս (կարանտինի պաշտոնական ավարտ)։
Մարաթոնը կբացի Ռուսաստանի Մեծ թատրոնը։ Ապա այն կշարունակի Ստանիսլավկու և Նեմերովիչ֊Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը և այսպես շարունակաբար․․․
Թատրոններից ստացվող նվերների մեջ կլինեն այն պրեմիերային ներկայացումների ազդագրերը, որոնք պլանավորված են եղել 2020թ․֊ի գարնանը; թատերական ռեկվիզիտ, բեմադրությունների էսքիզներ և դեկորացիաներ, առաջին տոմս, որը հանդիսատեսը վերադարձրել է կարանտինի ժամանակ, պաշտոնական փաստաթղթեր՝ արտիստների հեռակա աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ, տեսագրություններ և այլն։
Այս նոր հավաքածոն որպես ինստոլացիա, առաջին անգամ հանրությանը կներկայացվի սեպտեմբերի 9֊ին բացվելիք «Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: Աեքսեյ Բախրուշին։ Հայացք դեպի ապագա» հոբելյանական ցուցահանդեսում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: